Artsakhpress

Հասարակական

Ստեփանակերտում կկազմակերպվի դասընթաց՝ «Խաղաղություն հանուն կայուն զարգացման» խորագրով

Փետրվարի 1-ին՝ ժամը 15:00-ին, Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանում տեղի կունենա «Խաղաղություն հանուն կայուն զարգացման» խորագրով դասընթաց:

Ստեփանակերտում կկազմակերպվի դասընթաց՝ «Խաղաղություն հանուն կայուն զարգացման» խորագրով

Ստեփանակերտում կկազմակերպվի դասընթաց՝ «Խաղաղություն հանուն կայուն զարգացման» խորագրով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության երիտասարդության հարցերի բաժնի առաջին կարգի մասնագետ Կրիստինա Խաչատուրյանն ասել է, որ ոչ ֆորմալ կրթության ձևաչափով անցկացվող դասընթացի ծրագրում նախատեսվում է անդրադառնալ խաղաղության սահմանմանը, դրա տեսակներին, կոնֆլիկտի էությանը, խաղաղության հասնելու հնարավորություններին, խաղաղության քարտեզագրմանն ու ՄԱԿ Անվտանգության խորհրդի 2250 բանաձևին:
Նրա խոսքով՝ դասընթացը կազմակերպվում է ՀՀ-ում գործող «Ապագայի կամուրջ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ ու ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության աջակցությամբ:
«Դասընթացը կվարի «Ապագայի կամուրջ» ՀԿ նախագահ, տնտեսագիտության թեկնածու, ֆինանսիստ, մարքեթոլոգ, հաղորդակցությունների մասնագետ Արման Տոնիկյանը:Մասնակցել կարող են 16-25 տարեկան արցախցի այն երիտասարդները, ովքեր պատրաստ են կիսվել խաղաղության, դրա տեսակների, կոնֆլիկտի ու խաղաղաշինության մասին իրենց պատկերացումներով և ստանալ նոր գիտելիքներ դրանց մասին»,- նշել է Կ. Խաչատուրյանը: Մեր զրուցակիցը տեղեկացրել է, որ դասընթացին մասնակցելու հայտերն ընդունվում եմ մինչև հունվարի 29-ը: Լրացուցիչ տեղեկությունների համար ցանկացողները կարող են զանգահարել 097-29-04-96, 047-73-40-73 հեռախոսահամարներին:

     

Քաղաքական

Տնտեսական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատար

Դժբախտ պատահար Մարտակերտի շրջանում. ավտոմեքենան գլորվել է ձորը

Հանրապետության որոշ դպրոցներում դադարեցվել են դասերը

Ինչպե՞ս դասավորվեցին քվեաթերթիկներում. ԿԸՀ-ում վիճակահանություն է կայացել

Չինաստանում նշել են, թե որքան է տևում նոր կորոնավիրուսի գաղտնի շրջանը

ՀՀ ԶՈւ բոլոր զորամասերում արգելված են զինծառայողների ծնողների այցելությունները, բոլոր տեսակի արձակուրդները. ՊՆ

Արցախում կորոնավիրուսի վարակի դեպքեր չեն գրանցվել. պատասխանատու

Մահացել է Արցախյան պատերազմի բուժքույր-ազատամարտիկ Մարգարիտ Թարանյանը

Ֆրանսիայում բուժել են կորոնավիրուսով վարակված բոլոր հիվանդներին

Search