Artsakhpress

Միջազգային

Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 1 օրում աճել է 1/3-րդով. զոհերի թիվը հասել է 80-ի

Հունվարի 26-ին Չինաստանի իշխանությունները գրանցել են 2019-nCoV կորոնավիրուսով վարակման 769 նոր դեպք, 24 մարդ մահացել է, միայն երկուսն են դուրս գրվել հիվանդանոցից:

Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 1 օրում աճել է 1/3-րդով. զոհերի թիվը հասել է 80-ի

Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 1 օրում աճել է 1/3-րդով. զոհերի թիվը հասել է 80-ի

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։  Այս մասին տեղեկացնում էTert.am-ը` հղում անելով Չինաստանի առողջապահության ազգային հանձնաժողովին:

Սրանից մեկ օր առաջ հաղորդվել էր 1975 վարակվածների մասին:

«Հունվարի 26-ին երկրի 30 շրջաններ տեղեկացրել են կորոնավիրուսով վարակվելու 769 նոր դեպքի մասին, նոր ծանր դեպքերը 137-ն են, 24 մարդ մահացել է (բոլորը Հուբեյ նահանգում), երկու մարդու դուրս են գրել հիվանդանոցից, ենթադրյալ վարակվածների թիվը հասել է 3806-ի»,-ասված է հանձնաժողովի հաղորդագրությունում:

Մայրցամաքային Չինաստանի տարածքում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 2744-ի, նրանցից 80-ը մահացել են:

Հիշեցնենք, որ չինացի մասնագետները հաստատել են, որ կորոնավիրուսի նոր տեսակը մարդուց մարդուն է փոխանցվում:

Չինաստանը պատուհասած կորոնավիրուսի նոր տեսակի համաճարակի հետևանքով զոհերի թիվը հասել է 56-ի:Չինական պետական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ մահվան բոլոր դեպքերը գրանցվել են Չինաստանում: Հաղորդվել է նաև ամբողջ աշխարհում գրանցվել է վարակման 2057 դեպք: Առայսօր հիվանդությունից բուժվել է 49 մարդ:

Չինաստանի առողջապահության նախարարը չի բացառել, որ կորոնավիրուսի նոր տեսակի տարածման աղբյուրը եղել է ինչ-որ վայրի կենդանի: Ներկայում 1600 բժիշկ ուղարկվել է համաճարակի էպիկենտրոն Ուհան քաղաք, որտեղ հիվանդների թիվն շատ արագ է ավելանում: Առողջապահության նախարարը խոստովանել է, որ վարակի տարածման հատկությունը գնալով ուժեղանում է և որ դրա մուտացիաների հավանական ռիսկերի մասին դեռևս ոչինչ հայտնի չէ: Հիվանդության ինկուբացիոն շրջանը 1-14 օր է:

Բացի այդ, Չինաստանի առաջատար վարակաբանները նախազգուշացել են, որ համաճարակի էպիկենտրոն Ուհան քաղաքում իրավիճակն արդեն անվերահսկելի է: Նրանք կանխատեսում են, որ վատագույնը դեռ առջևում է, և չի բացառվում, որ համաճարակն իր գագաթնակետին հասնի հաջորդ ամիս:

Իշխանությունները հայտնել են, որ Ուհանում հիվանդների թիվն այնքան է ավելացել, որ որոշվել է մի քանի օրում նոր հիվանդանոց կառուցել կորոնավիրուսի վարակակիրներին բուժելու համար:

Նորագույն անհայտ տեսակի վիրուսով հիվանդանալու դեպքեր են արձանագրվել ավելի քանի երկրում, այդ թվում՝ ԱՄՆ-ում և Ավստրալիայում:

Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -15-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search