Artsakhpress

Հասարակական

Բանակի օրվա առիթով Սուրբ Պատարագ և պարգևաբաշխություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Հունվարի 26-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Արմավիրի թեմի Ս. Աստվածածին եկեղեցում (ք. Էջմիածին) Հայոց բանակի օրվա կապակցությամբ մատուցվեց Ս. Պատարագ: Պատարագիչն էր ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:

Բանակի օրվա առիթով Սուրբ Պատարագ և պարգևաբաշխություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Բանակի օրվա առիթով Սուրբ Պատարագ և պարգևաբաշխություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Սրբազան արարողությանը ներկա էին Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը, Մայր Աթոռի միաբաններ, ՀՀ ԶՈւ բարձրագույն սպայական կազմի ներկայացուցիչներ, ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդության գնդերեցներ:
Իր քարոզում Վրթանես Սրբազանը, անդրադառնալով օրվա խորհրդին, ի մասնավորի նշեց, որ Հայ Եկեղեցու ծոցում կյանք ու հասակ առած ամեն գիտակից հայորդու համար հզոր պետականությունը հավատքի, սիրո և նվիրյալ ծառայության միասնությունն է, և այդ համոզումն է, որ օրըստօրե քարոզում ու իրենց հոգևոր խնամքին հանձնված զինվորականներին են ջամբում Հայոց բանակում սպասավորող գնդերեցները։
«Հայրենիքն ու պետականությունն աստվածատուր պարգևներ են, ուստի և արժանի ամենօրյա անսակարկ սիրո ու հոգածության, իսկ մեզ՝ հայերիս համար, ևս առավել։ ․․․Հայրենիքը մեր մեծագույն գանձն է, ուստի այստեղ պիտի լինեն նաև մեր սրտերը՝ սերը, նվիրումն ու նախանձախնդրությունը առ հայրենին, ըստ ավետարանական խոսքի՝ «Ուր ձեր գանձերն են, այնտեղ և ձեր սրտերը կլինեն» (Մատթ․ Զ 21)։
«Բաներ կան, որ հավիտենական պաշտելի են՝ Աստված, Հայրենիք, Մայր, որոնց մասին մարդ արարածը, եթե հոգեպես խավարած չէ, չի կարող առանց կրոնական հարգանքի խոսել»,- ասում է մեծն Նժդեհը։ Բոլորանվեր ու անձը տալու պատրաստակամությամբ արտահայտվող ճշմարիտ սերը, Սերն ինքնին, տեսնում ու սովորում ենք մեր Տիրոջից (Հովհ․ ԺԵ 13)։ «Սիրո հացի համար խմո՛ր եղեք»,- կոչ է անում անվանի հայ բանաստեղծ Վահան Թեքեյանը։ Այս սերն է, որ քարոզվում է մեր եկեղեցիների խորաններից, որ սովորեցնում ենք մեր զավակներին և որ միախառնվելով հավատին՝ վերածվում է նվիրյալ ծառայության՝ անկախ այդ ծառայության ոլորտից։ Մեր սերնդակիցների անօրինակ ծառայությունն ու նվիրումն է, որ ծնունդ տվեցին հայոց նորօրյա պետականությանն ու բանակին, իսկ այսօրվա զինվորների ու սպաների դարձյալ նվիրյալ ծառայության շնորհիվ հարատևում է քրիստոնյա աշխարհի արևելյան սահման մեր սիրասուն երկիրը։ Այսօր հիշում և գլուխ ենք խոնարհում բոլոր այն քաջերի հիշատակի առաջ, որ իրենց կյանքն են դրել հայրենիքի զոհասեղանին, նաև այն կանանց ու տղամարդկանց, որ իրենց երիտասարդությունն ու ավյունն են տվել աստվածահաճո այս առաքելությանը և այսօր կոչվել են վաստակած հանգստի»,- ասաց Վրթանես եպիսկոպոսը՝ հավելելով, որ առաջընթացի համար պետք է լցվել հավատով ու սիրով և բռնել Աստվածորդու ձեռքը, որովհետև Քրիստոսով վախը դառնում է քաջալերություն, թշնամանքը՝ եղբայրասիրություն, բանսարկությունն ու զրպարտությունը՝ ուղղամտություն ու ճշմարտախոսություն:
Վերջում շնորհավորելով ներկաներին Հայոց բանակի կազմավորման 28 տարեդարձի կապակցությամբ՝ Վրթանես Սրբազանը մաղթեց, որ Տերն իր օրհնությունների մեջ պահի-պահպանի Հայոց բանակը՝ հայ ժողովրդի անկախ պետության հարատևության գրավականը, և յուրաքանչյուր զինվորականի՝ որպես այդ կուռ կառույցի անփոխարինելի մաս՝ ամենախոնարհ աստիճանից մինչև ամենաբարձրը, առաջնորդի անսասան հավատով և Տիրոջ կամքը գործադրելու ձգտումով:
Ս. Պատարագի ավարտին, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Հանրապետական մաղթանք, որի ժամանակ հոգևոր դասը և արարողությանը ներկա ժողովուրդը աղոթք բարձրացրեցին առ Բարձրյալն Աստված Հայաստան աշխարհի խաղաղության, անսասանության, առաջընթացի և Հայոց բանակի հաղթական ընթացքի համար:
Այնուհետև Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն, որի ընթացքում կատարվեց պարգևաբաշխություն: Ի գնահատություն Հայրենիքին մատուցած ծառայությունների, Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ընդառաջ ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոսի միջնորդությանը, Հայ Եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշանի արժանացրեց մի շարք բարձրաստիճան զինվորականների:
Նորին Սրբությունը «Սուրբ Ներսես Շնորհալի» շքանշան հանձնեց ՀՀ Պաշտպանության նախարարի տեղակալ, ի.գ.թ. Գաբրիել Բալայանին, ՀՀ ԶՈւ պատրաստության գլխավոր վարչության մարտական պատրաստության վարչության պետ գեներալ-մայոր Վալերի Քոչարյանին, ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության պետ գնդապետ Արթուր Բաղդասարյանին, ՀՀ Պաշտպանության նախարարի խորհրդական գնդապետ Աշոտ Բալասանյանին և ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդության բարերար տիար Արամ Ֆրանկյանին:
Ընդունելության ժամանակ ՀՀ Պաշտպանության նախարարի հրամանով զինծառայողների հոգևոր և հայրենասիրական դաստիարակության գործում զգալի ավանդի համար մի շարք եկեղեցականներ և մեկ աշխարհական արժանացան նախարարության պարգևների:
«Անդրանիկ Օզանյան» մեդալով պարգևատրվեցին ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի Սան Ֆրանցիսկոյի Ս. Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տ․ Մեսրոպ քահանա Աշը և Հայաստանի Աստվածաշնչային ընկերության «Զինվորի Աստվածաշունչը» ծրագրի պատասխանատու տիար Մովսես Գաբուջյանը: «Գարեգին Նժդեհ» մեդալ հանձնվեց գնդերեցներ բարեշնորհ Մանավազդ սարկավագ Մկրտչյանին, Նարեկ սարկավագ Թորգոմյանին և Հարություն սարկավագ Մարտիրոսյանին:
Շնորհաբաշխությունից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր հայրական օրհնությունն ու պատգամը փոխանցելով ներկաներին Հայոց բանակի օրվա կապակցությամբ, գոհունակությամբ արձանագրեց, որ նվիրական այս տոնին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում աղոթք բարձրացվեց առ Աստված Հայրենիքի շենացման, հայ ժողովրդի բարօր կյանքի և Հայոց բանակի անսասանության համար:
«Դուք՝ բոլորդ, լավ գիտեք, թե հավատքն ու աղոթքն ինչպիսի հրաշագործ զորություն ունեն: Ահա, թե ինչի համար, սիրելիներ, մենք կարևոր ենք նկատում, որպեսզի մեր Հայոց բանակի զինվորներն ու հրամանատարներն աղոթքի կանգնեն մեր ժողովրդի և հայ հոգևորականների հետ միասին, որովհետև այդ միասնական աղոթքը երկինք պիտի բարձրանա և ընդունելի պիտի լինի Աստծո կողմից, և երկնքից խաղաղության շնորհները, հաղթության շնորհներն առատորեն պիտի հեղվեն մեր կյանքից ներս»,- ասաց Հայոց Հովվապետը: Նորին Սրբությունը նաև հաստատեց, որ հայ հոգևորականը պատմության ընթացքում մշտապես եղել է իր զինվորի ու զորավարի կողքին թե՛ խաղաղ կյանքի պայմաններում և թե՛ պատերազմական իրավիճակներում: Փառք հայտնելով Տիրոջը Հայոց բանակում հոգևորականների՝ որպես գնդերեցների զինվորների կողքին ծառայության համար՝ Վեհափառ Հայրապետը հաստատեց, որ հայ եկեղեցականներն ունեն հայրենիքի զինվորը լինելու և խաչը սրով փոխարինելու գիտակցությունը:
Միջոցառմանը Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց ՀՀ ՊՆ նախարարին և բանակի բոլոր զորահրամանատարներին հանուն հայրենիքի նվիրյալ ծառայության և Հայոց բանակում սպասավորող հայ հոգևորականների հանդեպ ցուցաբերվող բարյացակամ, ուշադիր վերաբերմունքի ու զորակցության համար:
Վեհափառ Հայրապետը նաև իր շնորհավորանքները հղեց պարգևատրված զինվորականներին՝ մաղթելով նրանց ապրել ապահով և անվտանգ կյանքով, հույսով և լավատեսությամբ շարունակել իրենց ծառայությունը, որով պիտի կարողանան կերտել հզոր և շեն հայրենիք:
Վերջում Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթեց, որ Բարձրյալ Աստված մշտապես օգնական լինի Հայոց բանակին, պահի-պահպանի այն սիրո մեջ և իր հաղթական Աջի ներքո:

     

Քաղաքական

Հայ դատի հանձնախումբն ԱՄՆ Կոնգրեսում քննարկումներ է կազմակերպել Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների թեմայով

Ամերիկայի հայ դատի հանձնախմբի կողմից Միացյալ նահանգների Կոնգրեսում կազմակերպվել է «Ցեղասպանության հակադարձում․ Արցախի բնիկ հայերի իրավունքների և անվտանգ վերադարձի ապահովում» խորագրով երկօրյա քննարկում։

Հայաստանը գործադրում է բոլոր ջանքերն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման համար․ Միրզոյան

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրտլեուին ներկայացրել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակը և Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարները ստորագրել են երկու գերատեսչությունների միջև 2024-2025թթ. գործողությունների ծրագիրը

Հայաստանի և Ղազախստանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանը և Մուրատ Նուրտլեուն ստորագրել են երկու գերատեսչությունների միջև 2024-2025թթ. գործողությունների ծրագիրը:

Ղազախստանն իր միջմայրցամաքային ծրագրերում չափազանց մեծ նշանակություն է տալիս Հայաստանին. Մուրատ Նուրտլեու

Հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական առավելությունը՝ երկիրը չափազանց մեծ նշանակություն ունի Ղազախստանի համար՝ միջմայրցամաքային ծրագրերի առումով:

Տնտեսական

Հասարակական

Այսօր եկեղեցին նշում է Ս. Գրիգոր Լուսավորչի սոսկալի չարչարանքների և Վիրապ մտնելու տոնը

Մարտի 16-ին Արարատյան Հայրապետական թեմի բոլոր եկեղեցիներում կմատուցվի բաց Խորանով Ս. Պատարագ:

ՀՀ իշխանությունները պետք է հասնեն Ադրբեջանի կողմից Արցախի գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարների և բոլոր գերիների առանց պայմանի ազատ արձակմանը․ Մայր Աթոռ

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Հայաստանի եպիսկոպոսները և թեմակալ առաջնորդները հանդես են եկել հայտարարությամբ Արցախի Հանրապետության գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարների հիմնարար իրավունքների ոտնահարման դեպքերի վերաբերյալ։

Մշակվել է ծրագիր, որի միջոցով ԼՂ-ից բռնի տեղահանվածները կարող են ուսում ստանալ և աշխատանքի անցնել պետական աջակցությամբ

Մշակվել է ծրագիր, որի միջոցով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները կարող են ուսում ստանալ և աշխատանքի անցնել պետական աջակցությամբ:

Ադրբեջանցիներն Արցախում ավերել են զոհված զինծառայողներին նվիրված հուշահամալիրը, անհետացրել է 13-րդ դ. արձանագիր խաչքարը

Ադրբեջանցիներն ավերել են Արցախի Ծար գյուղում գտնվող արցախյան ազատամարտում զոհված հայ զինծառայողներին նվիրված հուշահամալիրը, անհետացրել 1224 թ․ արձանագիր խաչքարը։

Ռազմական

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Հունաստանի պաշտպանության նախարարը ժամանել է Հայաստան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով Հայաստան է ժամանել Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի գլխավորած պատվիրակությունը։

Հունաստանի պաշտպանության նախարարը ժամանել է Հայաստան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով Հայաստան է ժամանել Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի գլխավորած պատվիրակությունը։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար նախատեսված «40+10 հազար» ծրագիրը կշարունակվի առնվազն մինչև տարեվերջ

Մարտի 20-ին Ազատության հրապարակում տեղի կունենա Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության հանրահավաքը

Նիկոլ Փաշինյանը ԼՂ հայության բռնի տեղահանումը համարում է 2023 թվականի մեծագույն մարտահրավերը

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Բեռլինում Արցախի մշակութային ժառանգության մասին գրքի շնորհանդեսը չեղարկվել է «միջոցառման դեմ զանգվածային արշավի և էսկալացիայի վտանգի» պատճառով

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ԼՂ-ից բռնի տեղահանված 7 ընտանիք 16 միլիոն դրամ կստանա՝ սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Անահիտ Մանասյանը մասնակցել է Հիմնարար իրավունքների ֆորումին

Search