Artsakhpress

Մշակույթ

Երուսաղեմում մեր ստեղծածը նաև համաշխարհային մշակույթինն է. նախագահը՝ Սուրբ Հակոբեանց Մայր տաճարում

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանն այցելել են Երուսաղեմի հայ հոգևոր ժառանգության կենտրոն՝ Սիոն լեռան բարձունքի վրա խոյացող փառահեղ Սուրբ Հակոբեանց Մայր տաճար:

Երուսաղեմում մեր ստեղծածը նաև համաշխարհային մշակույթինն է. նախագահը՝ Սուրբ Հակոբեանց Մայր տաճարում

Երուսաղեմում մեր ստեղծածը նաև համաշխարհային մշակույթինն է. նախագահը՝ Սուրբ Հակոբեանց Մայր տաճարում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանը ծաղկեպսակ է դրել տաճարի հարևանությամբ կանգնեցված ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին:
Սուրբ Հակոբեանց Մայր տաճարում Հանրապետության նախագահին են ներկայացվել տաճարի պատմությունը, պատմամշակութային արժեքները: Նշվել է, որ հատկապես առանձնահատուկ նշանակություն ունի Երուսաղեմի Սրբոց Հակոբեանց վանքի ձեռագրատունը, որտեղ շուրջ երեք հազար ձեռագիր մատյան է պահվում։ Դա Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանից հետո երկրորդ ամենամեծ հավաքածուն է։
Երուսաղեմի Հայոց պատրիարքարանում նախագահ Սարգսյանը հանդիպել է Երուսաղեմի Հայոց պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հետ:
Հանրապետության Նախագահը և Ամենապատիվ պատրիարքը զրուցել են ազգային-եկեղեցական հարցերի, Երուսաղեմի Հայոց պատրիարքության գործունեության մասին:
Նախագահ Սարգսյանը մեծապես կարևորել է սուրբ հողում բազմադարյա պատմություն և հարուստ ավանդույթ ունեցող Երուսաղեմի նվիրապետական Աթոռի գործունեությունը հայոց հոգևոր և մշակութային ժառանգությունը պահպանելու և այն գալիք սերունդներին փոխանցելու գործում:
Այնուհետև տեղի է ունեցել ընդունելություն ի պատիվ Հայաստանի Հանրապետության նախագահի, որին մասնակցել են հայ համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաև Երուսաղեմի կրոնական տարբեր համայնքների ղեկավարներ:
Երուսաղեմի Հայոց պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանն իր խոսքում, մասնավորապես, ասել է. «Ողջունում եմ Ձեր ներկայությունն այս փառավոր և նվիրական աթոռում: Մեր ոգևորությունը մեծ է Ձեր պատվաբեր այցելությամբ: Մաղթում ենք, որ մեր պետության կապերն ավելի զորանան մեր Սուրբ աթոռի հետ, որովհետև բազմահազար օտար այցելուներ առաջին անգամ այս պատրիարքարանում են լսում հայի անունը, ծանոթանում հայության և մեր հոգևոր-մշակութային արժեքների հետ»:
Նախագահ Սարգսյանը նշել է, որ ուրախ է կրկին այցելել Սուրբ Հակոբեանց եկեղեցի և աղոթել։ «Աղոթել մեր երկու հայրենիքների՝ Հայաստանի և Արցախի, նրանց ամրության և մեր աշխարհասփյուռ հայրենակիցների, իմ ընտանիքի համար,-ասել է նախագահը։ -Մենք փոքր պետություն ենք, բայց՝ մեծ ազգ: Մեծ ենք ոչ միայն մեր թվով, այլ նաև մեր պատմությամբ, համաշխարհային մշակույթի մեջ ունեցած մեր ներդրումով։ Աշխարհի տարբեր կենտրոններ այցելելիս միշտ գտնում ես մեր հայ մեծության ապացույցները՝ լինի դա Իտալիայում, Վենետիկում, թե Փարիզում, Լոնդոնում, Միացյալ Նահանգներում, Միջին Արևելքում։ Սակայն Երուսաղեմն առանձանահատուկ է նախ և առաջ իր յուրօրինակ և տարբերվող պատմությամբ։
Աշխարհի տարբեր վայրերից մարդիկ այցելելով Երուսաղեմ՝ ծանոթանում են նաև մեր ժողովրդի պատմության, կրոնի և մեր մշակույթի հետ։ Երուսաղեմը կարծես թե տարածքային և ժամանակային դարպաս է դեպի Հայաստան, որովհետև ծանոթանալով մեր մշակույթին, մեր եկեղեցուն Երուսաղեմում, բնականաբար, հաջորդ քայլն է՝ այցելել Հայաստան, ճանաչել մեր ժողովրդին կամ այն երկրներում, որտեղից իրենք եկել են, գտնել հայերի։ Եթե Պորտուգալիայից են՝ անպայման գտնեն այն հսկայական ներդրումը, որ Գալուստ Գյուլբենկյանը բերել է այդ երկրին և այդ երկրի մշակույթին՝ հիմնելով իր հիմնադրամը և թանգարանը, որը յուրօրինակ է և միակը Պորտուգալիայում, մի ընտանիքի, որն իր հետքն է թողել նաև այստեղ՝ Երուսաղեմում։
Հայությունը, լինելով աշխարհասփյուռ, նաև աշխարհակենտրոն մշակույթ ունի, և այդ համատեքստում, Երուսաղեմն առանձին նշանակություն ունի։ Կարծում եմ, մենք պետք է համատեղ աշխատենք, որ կարողանանք ներկայացնել մեր ազգը, պատմությունը և հատկապես մեր մշակույթը: Դուք այնքան բան ունեք ցույց տալու աշխարհին:
Վստահեցնում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի նախագահն իր ուշադրության կենտրոնում են պահելու այն փոքր, բայց կարևոր համայնքը, որ կա այստեղ։ Հնարավորության սահմաններում կաջակցենք, որ մեր ներկայությունը Երուսաղեմում լինի ավելի ամուր: Այն արժեքները, որ մենք կերտել ենք Երուսաղեմում բացարձակ են և ոչ միայն մերն են, այլ համաշխարհային մշակույթինը»։
Հայաստանի նախագահն իսրայելահայերին կոչ է արել որքան հնարավոր է հաճախ այցելել Հայաստան: 
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -19-:

     

Քաղաքական

Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարները ստորագրել են երկու գերատեսչությունների միջև 2024-2025թթ. գործողությունների ծրագիրը

Հայաստանի և Ղազախստանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանը և Մուրատ Նուրտլեուն ստորագրել են երկու գերատեսչությունների միջև 2024-2025թթ. գործողությունների ծրագիրը:

Ղազախստանն իր միջմայրցամաքային ծրագրերում չափազանց մեծ նշանակություն է տալիս Հայաստանին. Մուրատ Նուրտլեու

Հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական առավելությունը՝ երկիրը չափազանց մեծ նշանակություն ունի Ղազախստանի համար՝ միջմայրցամաքային ծրագրերի առումով:

Ղազախստանն իր միջմայրցամաքային ծրագրերում չափազանց մեծ նշանակություն է տալիս Հայաստանին. Մուրատ Նուրտլեու

Հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական առավելությունը՝ երկիրը չափազանց մեծ նշանակություն ունի Ղազախստանի համար՝ միջմայրցամաքային ծրագրերի առումով:

Հայաստանը և Ղազախստանը հնարավորություն ունեն նոր էջ բացել երկկողմ հարաբերություններում․ Միրզոյան

Հայաստանը և Ղազախստանը պատրաստակամ են զարգացնել երկկողմ հարաբերությունները և իրացնել չօգտագործված հնարավորությունները։

Տնտեսական

Հասարակական

ՀՀ իշխանությունները պետք է հասնեն Ադրբեջանի կողմից Արցախի գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարների և բոլոր գերիների առանց պայմանի ազատ արձակմանը․ Մայր Աթոռ

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Հայաստանի եպիսկոպոսները և թեմակալ առաջնորդները հանդես են եկել հայտարարությամբ Արցախի Հանրապետության գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարների հիմնարար իրավունքների ոտնահարման դեպքերի վերաբերյալ։

Մշակվել է ծրագիր, որի միջոցով ԼՂ-ից բռնի տեղահանվածները կարող են ուսում ստանալ և աշխատանքի անցնել պետական աջակցությամբ

Մշակվել է ծրագիր, որի միջոցով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները կարող են ուսում ստանալ և աշխատանքի անցնել պետական աջակցությամբ:

Ադրբեջանցիներն Արցախում ավերել են զոհված զինծառայողներին նվիրված հուշահամալիրը, անհետացրել է 13-րդ դ. արձանագիր խաչքարը

Ադրբեջանցիներն ավերել են Արցախի Ծար գյուղում գտնվող արցախյան ազատամարտում զոհված հայ զինծառայողներին նվիրված հուշահամալիրը, անհետացրել 1224 թ․ արձանագիր խաչքարը։

ԼՂ-ից բռնի տեղահանված 7 ընտանիք 16 միլիոն դրամ կստանա՝ սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 7 ընտանիք 16-ական միլիոն դրամ կստանա՝ սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար։

Ռազմական

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Հունաստանի պաշտպանության նախարարը ժամանել է Հայաստան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով Հայաստան է ժամանել Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի գլխավորած պատվիրակությունը։

Հունաստանի պաշտպանության նախարարը ժամանել է Հայաստան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով Հայաստան է ժամանել Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի գլխավորած պատվիրակությունը։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար նախատեսված «40+10 հազար» ծրագիրը կշարունակվի առնվազն մինչև տարեվերջ

Մարտի 20-ին Ազատության հրապարակում տեղի կունենա Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության հանրահավաքը

Նիկոլ Փաշինյանը ԼՂ հայության բռնի տեղահանումը համարում է 2023 թվականի մեծագույն մարտահրավերը

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Բեռլինում Արցախի մշակութային ժառանգության մասին գրքի շնորհանդեսը չեղարկվել է «միջոցառման դեմ զանգվածային արշավի և էսկալացիայի վտանգի» պատճառով

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ԼՂ-ից բռնի տեղահանված 7 ընտանիք 16 միլիոն դրամ կստանա՝ սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Անահիտ Մանասյանը մասնակցել է Հիմնարար իրավունքների ֆորումին

Search