Artsakhpress

Քաղաքական

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Հնդկաստանի և Ավստրալիայի վարչապետներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիին և Ավստրալիայի Միության վարչապետ Սքոթ Մորիսոնին՝ այդ երկրների ազգային տոների առթիվ։

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Հնդկաստանի և Ավստրալիայի վարչապետներին

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել  Հնդկաստանի և Ավստրալիայի վարչապետներին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հնդկաստանի վարչապետին հղված ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Հնդկաստանի բարեկամ ժողովրդին Հնդկաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Հանրապետության օրվա 70-ամյա հոբելյանի առթիվ։
Այսօր մենք ականատես ենք Հնդկաստանի հասարակության նշանակալի առաջընթացին և նվաճումներին։ Վստահ եմ, որ Հնդկաստանը կշարունակի դինամիկ և կայուն զարգացման իր այս ուղին՝ օրինակ ծառայելով այլ երկրների համար:
Հայաստանը մեծապես կարևորում է Հնդկաստանի հետ ավանդական ջերմ հարաբերությունները՝ խարսխված մեր ժողովուրդների դարավոր պատմական կապերի, բարի կամքի և փոխվստահության ամուր հիմքերի վրա: Համոզված եմ, որ Հայաստանի և Հնդկաստանի փոխգործակցությունը կշարունակի զարգանալ և խորանալ՝ ի շահ մեր ժողովուրդների։
Ջերմ տպավորություններով եմ հիշում մեր հանդիպումը Նյու Յորքում։ Պատրաստ եմ Ձեզ հետ միասին կյանքի կոչելու մեր երկրների միջև համագործակցությունն ընդլայնելու ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Հնդկաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝  Ավստրալիայի Միության վարչապետ Սքոթ Մորիսոնին հղված ուղերձում նշված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Ավստրալիայի բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ Ավստրալիայի օրվա կապակցությամբ:
Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանն ու Ավստրալիան զարգացրել են երկկողմ բարեկամական կապեր: Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով մենք նոր լիցք կհաղորդենք մեր հարաբերություններին՝ ի շահ մեր ժողովուրդների։
Ավստրալիայի մեծաթիվ հայ համայնքը, որն զգալի դերակատարում ունի ավստրալական հասարակական-քաղաքակական կյանքի բոլոր ասպարեզներում, ևս կարևոր խթան է մեր միջպետական փոխգործակցության զարգացման և ամրապնդման գործում:
Հավատացած եմ, որ Ավստրալիային պատուհասած այս ծանր աղետից հետո ձեր երկիրն արագորեն կհաղթահարի արհավիրքի հետևանքները և կդառնա էլ ավելի ուժեղ ու համախմբված:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Ավստրալիայի բարեկամ ժողովրդին՝ համբերություն, ոգու տոկունություն և բարօրություն»։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -16-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Մակրոնի հրահանգով կարգելվի թուրք իմամների մուտքը Ֆրանսիա

Հանրապետությունում դադարեցվել են հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների պարապմունքները

Ստեփանակերտի որոշ դեղատներում խախտումներ են արձանագրվել

Քաղաքացին խաբեության զոհ է դարձել. ԱՀ ոստիկանություն

Իրանը հայտնել Է կորոնավիրուսով վարակման երեք նոր դեպքի մասին

Արցախցի երիտասարդին անհրաժեշտ է ֆինանսական աջակցություն բուժման ծախսերը հոգալու համար

Կորոնավիրուսային թոքաբորբը, որպես կանոն, բարդություններ չի առաջացնում. չինացի ակադեմիկոս

Այլ բնակավայր գործուղվող ուսուցիչներին հավելավճարը կտրամադրվի նոր կարգով

Գորիս-Սիսիան ավտոճանապարհահատվածը փակ է. ԱԻՊԾ

Search