Artsakhpress

Միջազգային

Կանադայում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն է գրանցվել, իսկ Չինաստանում մեծացել է զոհերի և վարակակիրների թիվը

Կանադայում նոր տեսակի կորոնավիրուսի վարակման «ենթադրյալ» առաջին դեպքն է գրանցվել:

Կանադայում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն է գրանցվել, իսկ Չինաստանում մեծացել է զոհերի և վարակակիրների թիվը

Կանադայում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն է գրանցվել, իսկ Չինաստանում մեծացել է զոհերի և վարակակիրների թիվը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հաղորդել են երկրի Առողջապահության նախարարությունից, փոխանցում է tert.am-ը:
Հաղորդվում է, որ մոտ 50 տարեկան տղամարդը Չինական Ուհան քաղաքից Տորոնտո է ժամանել հունվարի 22-ին: Ավելի ուշ նա իրեն վատ է զգացել, ինչից հետո նրան տեղափոխել են հիվանդանոց:
Sunnybrook բուժկենտրոնը թվիթերյան իր էջում գրել է, որ տղամարդու մոտ ախտորոշվել է նոր տեսակի կորոնավիրուս: «Պացիենտը կայուն վիճակում է, մեկուսացվել է»,- ասվում է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ չինացի մասնագետները հաստատել են, որ կորոնավիրուսի նոր տեսակը մարդուց մարդուն է փոխանցվում:
Վերջին տվյալներով՝ Չինաստանում վարակման հետևանքով արդեն մահացել է 54 մարդ, վարակման դեպքերը հասել են 1975-ի: Հաղորդվում է նաև Պեկինում 3 բժիշկների վարակման մասին:
Շանհայում իշխանությունները հաստատել են նոր տեսակի կորոնավիրուսով առաջին մարդու մահվան մասին: Այստեղ գրանցվել է վարակման 40 դեպք:
Վիրուսից մահացել 88-ամյա տղամարդ, ով առողջական այլ խնդիրներ նույնպես ուներ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել Հարավային Կորեայում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում, Թաիլանդում, Ֆրանսիայում, ևս մի քանի երկրում վիրուսով հիվանդանալու դեպքերի մասին:
 Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -11-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատար

Դժբախտ պատահար Մարտակերտի շրջանում. ավտոմեքենան գլորվել է ձորը

Հանրապետության որոշ դպրոցներում դադարեցվել են դասերը

Ինչպե՞ս դասավորվեցին քվեաթերթիկներում. ԿԸՀ-ում վիճակահանություն է կայացել

Չինաստանում նշել են, թե որքան է տևում նոր կորոնավիրուսի գաղտնի շրջանը

ՀՀ ԶՈւ բոլոր զորամասերում արգելված են զինծառայողների ծնողների այցելությունները, բոլոր տեսակի արձակուրդները. ՊՆ

Արցախում կորոնավիրուսի վարակի դեպքեր չեն գրանցվել. պատասխանատու

Մահացել է Արցախյան պատերազմի բուժքույր-ազատամարտիկ Մարգարիտ Թարանյանը

Ֆրանսիայում բուժել են կորոնավիրուսով վարակված բոլոր հիվանդներին

Search