Artsakhpress

Մշակույթ

«Տուր ինձ հույս, միայն քո շնորհիվ ես կկարողանամ կրկին վերադառնալ կյանք». Այսօր Վլադիմիր Վիսոցկու ծննդյան օրն է

Այսօր երգիչ-կատարող, պոետ և երգահան, դերասան Վլադիմիր Վիսոցկու ծննդյան օրն է:

«Տուր ինձ հույս, միայն քո շնորհիվ ես կկարողանամ կրկին վերադառնալ կյանք». Այսօր Վլադիմիր Վիսոցկու ծննդյան օրն է

«Տուր ինձ հույս, միայն քո շնորհիվ ես կկարողանամ կրկին վերադառնալ կյանք». Այսօր Վլադիմիր Վիսոցկու ծննդյան օրն է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Վիսոցկին ծնվել է 1938թ. հունվարի 25-ին Մոսկվայում: Մանկությունը մոր հետ անցկացրել է տարհանման մեջ, Ուրալում: Պատերազմից հետո հոր և հայուհի խորթ մոր հետ ապրել է Գերմանիայում, ապա՝ Մոսկվայում:

«Աշխատել է պետք». այս կարգախոսով էր առաջ շարժվում Վիսոցկին՝ չմոռանալով, որ աշխատելուն զուգահեռ պետք է նաև սիրել.  «Սիրում եմ, ուրեմն կամ»,- նշում էր նա։

Իր առաջին երգերը Վիսոցկին սկսել է գրել 60-ականների սկզբին: Այդ երգերը «բակային ռոմանտիկայի» ոճում էին և լուրջ չէին ընկալվում ոչ Վիսոցկու, ոչ էլ իր առաջին ունկնդիրների կողմից: Մի քանի տարի անց` 1965 թվականին, նա գրում է հայտնի «Подводная лодка» երգը, որի մասին Իգոր Կոխանովսկին հետագայում կգրի. «Подводная лодка»-ն արդեն լուրջ էր: Եվ կարծում եմ, որ այդ երգը հայտարարեց, որ նրա պատանեկան արվեստի ժամանակի վերջն է եկել»:

Սերը Վիսոցկուն տրվեց Մոսկվայում,  միզազգային կինոփառատոնի ժամանակ հանդիպեց Մարիա Վլադիին:

Մարինա Վլադիին հրավիրեցին թատրոն, ուր բեմադրվում էր Եսենինի «Պուգաչովը»: Վիսոցկին կատարում էր Խլոպուշայի դերը: Բեմադրությունը մեծ տպավորություն թողեց Վլադիի վրա:

Ներկայացումից հետո նրանք հանդիպեցին ռեստորանում, մի սեղանի շուրջ: Վիսոցկին մոտեցավ այդ «ֆրանսիական հրաշքին» ու կամաց արտաբերեց. «Վերջապես ես հանդիպեցի Ձեզ...ուզում եմ գնալ այստեղից ու երգել միայն Ձեզ համար»: Որոշ ժամանակ անց Վոլոդյայի ընկերներից մեկի տանը նրանք կրկին հանդիպեցին: Մարինան խնդրեց բոլորին իրենց մենակ թողնել: Մի ամբողջ գիշեր նրանք խոսեցին իրենց սիրո մասին: Ամուսնացան 1970 թվականին:

Սիրելիի հետ համատեղ կյանքը կարճ տևեց. «Քո սառնությունը իմ հանդեպ վերագրում եմ հոգնածությանդ,-գրում է նրան Մարինա Վլադին,-որը ոչ հազվադեպ է ամուսնինների միջև, ովքեր ապրել են միասին ավելի քան 10 տարի:
Այն ,որ դա մորֆիի պատճառով է՝ ես այն ժամանակ չգիտեի, իսկ գլխավորը, թերևս, քո հուսահատությունն էր: Ես տեղեկանում եմ քո մշտական դավաճանությունների, անհավատարմության մասին, ես հիվանդ եմ խանդով: Ես միանգամից չհասկացա, որ դրանք կյանքից կառչելու հուսահատ փորձեր էին, փորձում էիր ապացուցել ինքդ քեզ, որ դու դեռ գոյություն ունես: Դու փորձում ես դրա մասին ինձ ասել, բայց ես դա չեմ լսում... վերջ... փակուղի...դու միայն կարող ես գոռալ կարևորի մասին ,իսկ ես նկատում եմ միայն այն, ինչ մակերեսային է... Դու լալիս ես քո սերը, իսկ ես տեսնում եմ միայն դավաճանությունները:

Մեռնելուց մի ամիս առաջ Վիսոցկին գրում է Վլադիին. «Իմ Սեր....գտիր ուժերիս համապատասխան ելք...Պարզապես ուզում եմ խնդրել քեզ՝ տուր ինձ հույս, միայն քո շնորհիվ ես կկարողանամ կրկին վերադառնալ կյանք: Ես սիրում եմ քեզ, ու չեմ կարող թույլ տալ, որ քեզ վատ լինի: Հավատա, հետո ամեն ինչ իր տեղը կընկնի, և մենք կլինենք երջանիկ»:

1980 թվականին հունիսի 23-ին զույգի վերջին հեռախոսազրույցը տեղի ունեցավ, իսկ հունիսի 25-ին Վիսոցկին մահացավ։

     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search