Artsakhpress

Սփյուռք

Բաքուն թույլ չի տվել Ուկրաինայի ՆԳՆ ներկայացուցչին մուտք գործել երկիր` հայկական ծագման պատճառով. Ուկրաինան ԵՄ-ին խնդրում է արձագանքել

Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը նամակ է գրել Եվրամիության ներկայացուցչությանը՝ կապված երկրի ներկայացուցչին Ադրբեջան մուտք գործելու արգելքի հետ:

Բաքուն թույլ չի տվել Ուկրաինայի ՆԳՆ ներկայացուցչին մուտք գործել երկիր` հայկական ծագման պատճառով. Ուկրաինան ԵՄ-ին խնդրում է արձագանքել

Բաքուն թույլ չի տվել Ուկրաինայի ՆԳՆ ներկայացուցչին մուտք գործել երկիր` հայկական ծագման պատճառով. Ուկրաինան ԵՄ-ին խնդրում է արձագանքել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Tert.am-ի փոխանցմամբ հայտնում է Европейская правда-ն, Ադրբեջանը մերժել է թույլ տալ Ուկրաինայի ՆԳՆ ներկայացուցչին մասնակցել ԵՄ Արևելյան գործընկերության հովանու ներքո երկրում անցկացվող պաշտոնական միջոցառմանը՝ վերջինիս հայկական ծագման պատճառով: Խոսքը «Հակամարտությունների վերլուծություն» սեմինարի մասին է, որն անցկացվել է հունվարի 13-16-ը` Բաքվում:

Այս մասին ուկրաինական պարբերականին հայտնել է իրավիճակին ծանոթ աղբյուրը՝ ներկայացնելով ԵՄ-ին ուղղված դիմումի կրկնօրինակը:

«Անվտանգության և պաշտպանության եվրոպական քոլեջի» պաշտոնական հրավերով, Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը հայտնել է միջոցառմանը մասնակցելու թեկնածուի անունը, որն ընդգրկվել է պատվիրակության կազմում: Ուկրաինայի ներկայացրած թեկնածուները հաստատվել են եվրոպական քոլեջի կողմից, որոնք հատուկ ուսուցում են անցել: Միևնույն ժամանակ, տեղեկություն է ստացվել, որ ՆԳՆ ներկայացուցչի մասնակացությունը միջոցառմանն անհնարին է դարձել ադրբեջանական կողմից երկիր մուտք գործելու մերժման պատճառով, որը պայմանավորված էր Ուկրաինայի ներկայացուցչի հայկական ծագմամբ»,- ասվում է փաստաթղթում:

Նամակում չի նշվում այդ աշխատակցի անունը, սակայն պարբերականի տվյալներով՝ խոսքը միջազգային համագործակցության և եվրոպական ինտեգրման վարչության տնօրեն Մերի Հակոբյանի մասին է:

Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -45-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 12 թեկնածու

Մակրոնի հրահանգով կարգելվի թուրք իմամների մուտքը Ֆրանսիա

Համապետական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 14 նախագահի թեկնածու, 2 կուսակցությունների դաշինք և 10 կուսակցություն

Քաղաքացին խաբեության զոհ է դարձել. ԱՀ ոստիկանություն

Պայմանագրային զինծառայող է զոհվել

Արցախցի երիտասարդին անհրաժեշտ է ֆինանսական աջակցություն բուժման ծախսերը հոգալու համար

Կասպից ծովն առափնյա հատվածներում կարմրել է

Գորիս-Սիսիան ավտոճանապարհահատվածը փակ է. ԱԻՊԾ

2020 թ-ի հուլիսի 1-ից Արցախի հետ բջջային կապի ռոումինգ ծառայության սակագները դարձյալ կնվազեն

Search