Artsakhpress

Սփյուռք

Պոլսի հայոց պատրիարքարանը հայտարարել է, որ շարունակելու «Սանասարյան տան» նկատմամբ իրավունքները վերականգնելու պայքարը

Թուրքիայի կառավարությանը կից Հիմնադրամների գլխավոր վարչությունը Ստամբուլում գտնվող «Սանասարյան տուն» (Սանասարյան հան) անշարժ գույքը 35 տարով վարձակալության հանձնելու համար մրցույթ էր հայտարարել:

Պոլսի հայոց պատրիարքարանը հայտարարել է, որ շարունակելու «Սանասարյան տան» նկատմամբ իրավունքները վերականգնելու պայքարը

Պոլսի հայոց պատրիարքարանը հայտարարել է, որ շարունակելու «Սանասարյան տան» նկատմամբ իրավունքները վերականգնելու պայքարը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Պոլսի հայոց պատրիարքարանը նախկինում հայ համայնքին պատականած, ապա պետության կողմից բռնագրաված շինության (ներկայում շինության սեփականության իրավունքը վիճարկվում է Թուրքիայի ՍԴ-ում) շուրջ կատարվող զարգացումների վերաբերյալ հայտարարություն է տարածել, գրում է ermenihaber.am լրատվական կայքը:
Պատրիարքարանի հայտարարության մեջ նշվել է, որ դատական գործընթացը դեռ չավարտված «Սանասարյան տունը» աճուրդի հանելու Հիմնադրամների գլխավոր վարչության որոշումը հակասում է արդարությանը:
Բացի այդ ընդգծվել է, որ մրցույթը և դրան հաջորդող փուլերը որևէ ազդեցություն չեն կարող ունենալ անշարժ գույքի նկատմամբ հայ համայնքի իրավունքները վերականգնելու պահանջի վրա:
Պոլսի Հայոց պատրիարքության ու Թուրքիայի Հիմնադրամների գլխավոր վարչության միջև Սանասարյան տան վերաբերյալ դատական վեճը հետևյալ նախապատմությունն ունի.
Պետության կողմից առգրավված և Թուրքիայի Հիմնադրամների գլխավոր վարչությանը հանձնված շենքի նկատմամբ սեփականության իրավունքը ետ ստանալու նպատակով պատրիարքարանը թուրքական դատարան էր դիմել դեռևս 2011-ին: 2014-ի հուլիսին Ստամբուլի 13-րդ դատարանը որոշում էր կայացրել հօգուտ Հիմնադրամների գլխավոր վարչության, ինչից հետո պատրիարքարանը բողոք էր ներկայացրել վերաքննիչ դատարան: Շուրջ երեք ու կես տարի տևած դատական գործընթացի արդյունքում 2017-ին վճռվել էր ճանաչել այդ շենքի նկատմամբ Պոլսի պատրիարքարանի սեփականության իրավունքը: Սակայն շատ չանցած Հիմնադրամների գլխավոր վարչության պահանջով գումարված նոր նիստի արդյունքում դատարանն իր իսկ նախորդ որոշումը բեկանել էր՝ շենքի սեփականության իրավունքը կրկին վերադարձնելով վարչությանը: Դրանից հետո պատրիարքարանը վեճը տեղափոխեց Թուրքիայի ամենաբարձր դատական ատյան՝ Սահմանադրական դատարան: Այս դիմումի քննությունը դեռևս չի ավարտվել:
«Սանասարյանի հան»-ը  կառուցվել է 1881 թվականին Էրզրումցի հայ վաճառական և բարերար Մկրտիչ Սանսարյանի կողմից: Ստամբուլում հիմնադրված այս շենքը նպատակ է ունեցել Էրզրումում բացված նույնանուն դպրոցի համար եկամուտ ապահովել:
Շենքի կառավարման իրավունքը հանձնվել է Սանասարյան հիմնադրամին, իսկ հիմնադրամի ղեկավարումը` Պոլսո հայոց պատրիարքին: Հանրապետական Թուրքիայի կողմից շենքի բռնազավթումից հետո այն օգտագործվել է որպես Ստամբուլի ոստիկանության շենք, այնուհետև այստեղ է կենտրոնացել տնտեսական դատարանը:
 Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -40-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 12 թեկնածու

Մակրոնի հրահանգով կարգելվի թուրք իմամների մուտքը Ֆրանսիա

Համապետական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 14 նախագահի թեկնածու, 2 կուսակցությունների դաշինք և 10 կուսակցություն

Քաղաքացին խաբեության զոհ է դարձել. ԱՀ ոստիկանություն

Պայմանագրային զինծառայող է զոհվել

Արցախցի երիտասարդին անհրաժեշտ է ֆինանսական աջակցություն բուժման ծախսերը հոգալու համար

Կասպից ծովն առափնյա հատվածներում կարմրել է

Գորիս-Սիսիան ավտոճանապարհահատվածը փակ է. ԱԻՊԾ

2020 թ-ի հուլիսի 1-ից Արցախի հետ բջջային կապի ռոումինգ ծառայության սակագները դարձյալ կնվազեն

Search