Հայաստանի Հանրապետությունը Արցախի Հանրապետությանը շտապօգնության 10 նոր մեքենա կնվիրի:
Հայաստանն Արցախին շտապօգնության 10 նոր մեքենա կնվիրի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ:Այս մասին հունվարի 25-ին Կապանում հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` 3-րդ անգամ ներկայացնելով 100 փաստ Նոր Հայաստանի մասին:
«Հայաստանի կառավարությունն Արցախին 10 նոր շտապօգնության մեքենա նվիրելու որոշում է կայացրել: Մեքենաները կգնվեն Հայաստանի պետական բյուջեի միջոցներից և Արցախում կլինեն մարտ ամսին»,- ասաց Փաշինյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց, որ 10 թիվը պայմանավորված է այս պահին առկա պահանջարկով: