Artsakhpress

Հասարակական

WhatsApp-ը փետրվարի 1-ից կդադարի աշխատել հին սմարթֆոններում

WhatsApp մեսենջերը փետրվարի 1-ից չի գործի հնացած iOS 8 Android 2.3.7 օպերացիոն համակարգերում եւ ավելի հին տարբերակներում, տեղեկացնում է «ՌԳ»-ն՝ հղում կատարելով մշակողների կայքին։

WhatsApp-ը փետրվարի 1-ից կդադարի աշխատել հին սմարթֆոններում

WhatsApp-ը փետրվարի 1-ից կդադարի աշխատել հին սմարթֆոններում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Սերվիսի հասանելիությունը պահպանել ցանկացող օգտատերերին խորհուրդ է տրվում անցնել Android 4.0.3, iOS 9 եւ ավելի թարմ տարբերակների կիրառման, ինչպես նաեւ սարքերի՝ KaiOS 2.5.1 հիմքի վրա։
Մշակողները նշում են, որ չաթերի պատմության տեղափոխումը մի պլատֆորմից մյուսին անհնար է, բայց օգտատերերը կարող են չաթերի իրենց պատմությունը փոխանցել էլեկտրոնային փոստով։
Բացի այդ, պետք է պատրաստ լինել, որ հնացած սարքերում WhatsApp-ի «որոշ գործառույթներ» կարող են դադարեցնել աշխատանքը ցանկացած ժամանակ։ Օրինակ, iOS 8 եւ Android 2.3.7 գաջեթների օգտատերերը արդեն չեն կարող ստեղծել նոր աքաունթներ մեսենջերում, կարող են միացնել միայն գոյություն ունեցողները։
NetMarketShare-ի տվյալներով՝ iOS 8-ի կառավարմամբ աշխատում է բջջային սարքերի ընդհանուր թվի 0,25 տոկոսը։ Android 2.3.*-ի բաժինը կազմում է տոկոսի հարյուրերորդական մասը, բայց խոսքը կարող է վերաբերել միլիոնավոր գաջեթների։
 Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -28-:

     

Քաղաքական

Տնտեսական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատար

Դժբախտ պատահար Մարտակերտի շրջանում. ավտոմեքենան գլորվել է ձորը

Հանրապետության որոշ դպրոցներում դադարեցվել են դասերը

Ինչպե՞ս դասավորվեցին քվեաթերթիկներում. ԿԸՀ-ում վիճակահանություն է կայացել

Չինաստանում նշել են, թե որքան է տևում նոր կորոնավիրուսի գաղտնի շրջանը

ՀՀ ԶՈւ բոլոր զորամասերում արգելված են զինծառայողների ծնողների այցելությունները, բոլոր տեսակի արձակուրդները. ՊՆ

Արցախում կորոնավիրուսի վարակի դեպքեր չեն գրանցվել. պատասխանատու

Մահացել է Արցախյան պատերազմի բուժքույր-ազատամարտիկ Մարգարիտ Թարանյանը

Ֆրանսիայում բուժել են կորոնավիրուսով վարակված բոլոր հիվանդներին

Search