Artsakhpress

Հասարակական

Հունվարի 25-ին նշվում է Նոր տարին լուսնային օրացույցով

Նոր տարին ամենաերկար եւ ամենակարեւոր տոնն է չինական (լուսնային) օրացույցում: Փառատոնները, տոնախմբություններն այս տոնի շրջանակում տեւում են 15 օր:

Հունվարի 25-ին նշվում է Նոր տարին լուսնային օրացույցով

Հունվարի 25-ին նշվում է Նոր տարին լուսնային օրացույցով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Տոնը նշում են ձմեռային արեւադարձից հետո երկրորդ նորալուսնի ժամանակ, հունվարի 12-ից փետրվարի 19-ի ընթացքում, գրում է News.am-ն:
Հաճախ լուսնային օրացույցով Նոր տարին անվանում են «չինական», քանի որ դրա տոնակատարությունը տարածվել է Ասիայում, իսկ հետագայում նաեւ ամբողջ աշխարհում հենց Չինաստանից, որտեղ այն կոչվում է Չուն ցզե, ինչը նշանակում է Գարնան Տոն:
Դեռ ավելին, այդ տոնը նշող երկրների մեծամասնությունում «չինական» Նոր տարին պետական տոն է եւ ուրախալի իրադարձություն բոլոր ազգությունների եւ կրոնի մարդկանց համար:
Ամանորյա ընթրիքը գլխավոր ամանորյա ավանդույթն է: Ընդ որում՝ սեղանին պետք է լինեն հնարավորինս շատ ուտեստներ: Ըստ ավանդույթի՝ տոնական գիշերը սեղանի շուրջ ներկա են լինում նախնիների հոգիները, որոնք տոնախմբության լիիրավ մասնակիցներն են:
Բոլոր հաջորդող օրերին ընդունված է տեսակցել եւ շնորհավորել բարեկամներին ու ընկերներին: Ինչպես նաեւ այդ ընթացքում կազմակերպվում են ավանդական զանգվածային տոնախմբություններ՝ բեմականացված պարեր եւ դիմակներով փողոցում քայլերթեր:
 Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -11-:

     

Քաղաքական

Տնտեսական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատար

Դժբախտ պատահար Մարտակերտի շրջանում. ավտոմեքենան գլորվել է ձորը

Հանրապետության որոշ դպրոցներում դադարեցվել են դասերը

Ինչպե՞ս դասավորվեցին քվեաթերթիկներում. ԿԸՀ-ում վիճակահանություն է կայացել

Չինաստանում նշել են, թե որքան է տևում նոր կորոնավիրուսի գաղտնի շրջանը

ՀՀ ԶՈւ բոլոր զորամասերում արգելված են զինծառայողների ծնողների այցելությունները, բոլոր տեսակի արձակուրդները. ՊՆ

Արցախում կորոնավիրուսի վարակի դեպքեր չեն գրանցվել. պատասխանատու

Մահացել է Արցախյան պատերազմի բուժքույր-ազատամարտիկ Մարգարիտ Թարանյանը

Ֆրանսիայում բուժել են կորոնավիրուսով վարակված բոլոր հիվանդներին

Search