Մարդկության կյանքի զարգացման հիմքը կրթությունն է:
Այսօր Կրթության միջազգային օրն է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին այսօր «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը:
Կարևորելով օրվա խորհուրդը՝ նախարարն անգնահատելի է համարել կրթության դերը ժամանակակից աշխարհում ու նրա վիթխարի նշանակությունը յուրաքանչյուր անհատի ձևավորման ու զարգացման գործում:
«Արցախում կրթական համակարգի մակարդակն այնպիսին է, ինչպիսին հետխորհրդային երկրներում: Մենք անցում ենք կատարել նոր կրթահամակարգի: Փորձում ենք միանալ Բոլոնիայի հռչակագրին ու համապատասխանեցնել մեր կրթական համակարգը դրա դրույթներին: Անելիքներ շատ ունենք և նախարարությունն այսօր այդ ուղղությամբ լուրջ աշխատանքներ է իրականացնում՝ խնդիրները դասակարգելու, կրթության զարգացման ռազմավարական նոր ծրագիր ու քաղաքականություն մշակելու ուղղությամբ»,-մասնավորապես ասել է նա: