Artsakhpress

Հասարակական

Կայացել է Արցախի գիտական կենտրոնի գիտխորհրդի այս տարվա անդրանիկ նիստը

Արցախի գիտական կենտրոնում այսօր կայացել է գիտական խորհրդի նիստ, որի օրակարգում ընդգրկված էր ԱՀ պետական բյուջեի միջոցներով 2018-2019 թթ իրականացված գիտական թեմաների կատարման արդյունքների մասին ամփոփիչ հաշվետվությունները:

Կայացել է Արցախի գիտական կենտրոնի գիտխորհրդի այս տարվա անդրանիկ նիստը

Կայացել է Արցախի գիտական կենտրոնի գիտխորհրդի այս տարվա անդրանիկ նիստը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ բացելով նիստը՝ Արցախի գիտական կենտրոնի տնօրեն Ստեփան Դադայանը նշել է, որ, ընդհանուր առմամբ, ներկայացված վեց թեմաները վերաբերում են Արցախում բանջարաբոստանային և կիրառական նշանակության բույսերի սնկային հիվանդությունների ուսումնասիրությանը, Արցախի նախալեռնային գոտու անջրդի պայմաններում հողապաշտպան երկրագործության համակարգի օղակների արդյունավետությանը, Ղարաբաղյան հակամարտության առանցքային փաստաթղթերում և բանակցություններում առկա իրավաքաղաքկան փաստարկներին 1995-2003 թթ և այլն:
Նիստին գիտխորհուրդը ի գիտություն է ընդունել ներկայացված հաշվետվությունները: Տասնօրյա ժամկետում թեմայի ղեկավարները պետք է կատարած աշխատանքները ներկայացնեն ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարություն:
Նիստին ներկա ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանն ասել է, որ Արցախում գիտության զարգացման արդյունավետ համակարգի ձևավորման ուղղությամբ բազմաթիվ անելիքներ կան: Ն. Աղաբալյանն առկա խնդիրներից առանձնացրել է նյութատեխնիկական բազան: Մեկ այլ հարց է գիտական հետազոտություններում պետական առաջնահերթությունների հստակ չձևակերպված լինելը:
«Իհարկե, գիտական հետազոտություններն ուղղված են տնտեսության մեջ այս կամ այն խնդրի լուծմանը, սակայն պետք է կարողանանք հստակ ձևակերպել պետական պատվերը, որն ուղղված կլինի կոնկրետ ոլորտում առկա խնդիրների լուծմանը: Արցախի կազմավորումից հետո մեր հանրապետությունում սկսել են գործարկվել նոր ուղղություններ, սակայն այդ ընթացքում գիտական հետազոտությունները տնտեսության մի շարք ոլորտներում բացակայում են, ինչից էլ առաջանում են բազմաթիվ հարցեր: Անհրաժեշտ եմ համարում ընդգծել, որ պետք է ակտիվացնել համագործակցությունը Արցախի բոլոր գերատեսչությունների հետ՝ կոնկրետ ուղղություններում հստակ խնդիրներ ձևակերպելու և դրանց հիման վրա թեմայի հետազոտության մրցույթ հայտարարելու վերաբերյալ»,- նշել է Ն. Աղաբալյանը:
ԿԳՍ նախարարը առաջնահերթ հարցերի շարքում առանձնացրել է նաև միասնական գիտատեղեկատվական բազա ունենալու հարցը և գիտական արդյունքի ներդրման ու առևտրայնացման համակարգի ստեղծումը, որը մինչ այսօր չի ներդրվել:
Նիստին գիտխորհրդի անդամների կողմից ներկայացվել են մի շարք առաջարկություններ, քննարկվել գիտության ոլորտին վերաբերող այլ հարցեր:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -55-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 12 թեկնածու

Մակրոնի հրահանգով կարգելվի թուրք իմամների մուտքը Ֆրանսիա

Հանրապետությունում դադարեցվել են հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների պարապմունքները

Ստեփանակերտի որոշ դեղատներում խախտումներ են արձանագրվել

Քաղաքացին խաբեության զոհ է դարձել. ԱՀ ոստիկանություն

Համապետական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 14 նախագահի թեկնածու, 2 կուսակցությունների դաշինք և 10 կուսակցություն

Իրանը հայտնել Է կորոնավիրուսով վարակման երեք նոր դեպքի մասին

Արցախցի երիտասարդին անհրաժեշտ է ֆինանսական աջակցություն բուժման ծախսերը հոգալու համար

Գորիս-Սիսիան ավտոճանապարհահատվածը փակ է. ԱԻՊԾ

Search