Artsakhpress

Հասարակական

Արցախում կիրականացվի առողջապահության ապահովագրությանն ուղղված պիլոտային ծրագիր

Որպես ոլորտի 2019 թվականի կարևոր ձեռքբերում՝ պետք է առանձնացնեմ էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդնումը։

Արցախում կիրականացվի առողջապահության ապահովագրությանն ուղղված պիլոտային ծրագիր

Արցախում  կիրականացվի   առողջապահության ապահովագրությանն ուղղված պիլոտային   ծրագիր

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ հունվարի 24-ին կայացած մամլո ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը` նշելով, որ այն կարգավորել է քաղաքացիների հոսքերը՝ հերթագրման գործընթացը համակարգի միջոցով, ինչպես նաև պետական պատվերի շրջանակներում իրականացվող ծառայությունների ֆինանսավորման մեխանիզմները։

Նրա խոսքով՝ աշխատանքներ են կատարվում ամբուլատոր ծառայությունները համակարգի մեջ ներառելու, ինչպես նաև էլեկտրոնային քարտի ներդնման ուղղությամբ։

Նախարարը տեղեկացրել է նաև, որ 2020 թվականին Արցախում ապրող որոշ սոցիալական խմբերի համար կիրականացվի պիլոտային ծրագիր՝ ուղղված առղջապահության ապահովագրությանը: Առողջության ապահովագրությունը հատուցում է բժշկական օգնություն տրամադրողների կողմից ապահովագրված անձին մատուցված բժշկական ծառայությունների դիմաց կատարվող ֆինան¬սա¬կան ծախսերը:

Խոսելով քաղաքացիների հետ ունեցած կապի մասին՝ նախարարն ասել է. «Քաղաքացիների ընդունելությունն իրականացվում է շաբաթվա բոլոր աշխատանքային օրերին։ 2019 թվականին կատարվել է 742 ընդունելություն, և բոլոր բարձրացված հարցերին տրվել են համապատասխան լուծումներ: Բնակչության համար այս աստիճան հասանելիությունը միտված է բնակչության խնդիրներին և ոլորտի հետ կապված դժգոհություններին առավել իրազեկ լինելուն՝ այդ թվում նաև դրանք վերացնելու ուղղությամբ համապատասխան քայլեր ձեռնարկելուն։ Հասանելիության տեսանկյունից նպաստող է նաև նախարարության «30-03» կարճ համարով անվճար գործող «Թեժ գիծ» ծառայությունը. օպերատիվ գործում են նախարարության կայքն ու Ֆեյսբուքյան էջը։ 2019 թվականին ակտիվ է եղել նաև նախարարության կապը զանգվածային լրատվամիջոցների և հասարակության հետ»:

 Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -51-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Պարետի որոշմամբ խստացվել են Արցախ մուտք գործելու պահանջները

Հայտնի են անգլերենի, ֆրանսերենի և ռուսերենի միասնական քննությունների արդյունքները

Ստեփանակերտում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի նոր օջախ

Ճանապարհատրանսպորտային պատահար Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի 8-րդ կիլոմետրին. կան տուժածներ

Ստեփանակերտում և Մարտակերտում հայտնաբերվել են կորոնավիրուսային վարակի նոր օջախներ

Առողջապահության ոլորտում անվճար առաջին ծրագրերը կյանքի են կոչվում. նախագահ Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել

Արայիկ Հարությունյանը հաշմանդամության կարգի տրամադրման խնդիրներին նվիրված խորհրդակցություն է անցկացրել

Ստեփանակերտում հաստատվել է կորոնավիրուսով հիվանդացության 5 նոր դեպք

Արցախում կխստացվեն հակահամաճարակային միջոցները. Արայիկ Հարությունյանը պարետատան նիստին նոր հանձնարարականներ է տվել

Search