Artsakhpress

Միջազգային

Էրդողանը Մերկելին հայելի ու սաղավարտ է նվիրել (տեսանյութ)

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիա այցելած Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին թուրք-գերմանական համալսարանի բացման արարողությունից հետո նվերներ է հանձնել` գեղեցիկ հայելի և սաղավարտ:

Էրդողանը Մերկելին հայելի ու սաղավարտ է նվիրել (տեսանյութ)

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Tert.am-ի փոխանցմամբ, գրում է  թուրքական Sozcu-ն: 
Նման հայելիներն ու սաղավարտներն օգտագործվել են պալատներում և խորհրդանշում են ուժ, շքեղություն և հարստություն, գրում է աղբյուրը:
Մերկելն աշխատանքային այցով գտնվում է Ստամբուլում: Նա մտադիր է Էրդողանի հետ քննարկել Լիբիայում, Սիրիայում իրավիճակը, ինչպես նաև տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր:
 Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -40-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search