Ավելի վաղ Իրաքի խորհրդարանը կողմ էր քվեարկել երկրից օտարերկրյա զորքերի դուրսբերմանը, այդ թվում՝ ամերիկյան զորախմբի։ Այդ նախաձեռնությունը հաջորդել էր Իրաքի տարածքում ամերիկյան ուժերի գրոհին, օրեր անց էլ Իրանը հրթիռակոծեցԻրաքում ամերիկյան ուժերի տեղակայման վայրերը։
Իրաքում այս պահին տեղակայված ամերիկացի զինծառայողների թիվը հասնում է 5 հազար 200-ի: 2014 թվականից սկսած Իրաքի կառավարության հրավերով այդ զորախումբը միջազգային կոալիցիայի շրջանակներում աջակցություն է ցուցաբերում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում: