Այսօր ժամը 08:07-ին ԱԻՊԾ ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մարտակերտի շրջանի Առաջաձոր համայնքում հրդեհ է բռնկվել և, նախնական տվյալներով, այրվում է բնակելի տուն:
Մարտակերտում հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է տարեց տանտիրոջ դին
Հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելիս հայտնաբերվել է տան բնակիչ, 1926թ. ծնված Ս. Ս-ի դին:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:20-ին, լիամարվել՝ 11:45-ին:
Հրդեհի հետևանքով բնակելի տունն այրվել է ամբողջությամբ: Հրդեհի բռնկման և պատճառած վնասի չափը ճշտվում է: Կատարվում է հետաքննություն: