Artsakhpress

Սպորտ

Գեղասահքի ԵԱ. Այսօր պայքարը կսկսի Անաստասիա Գալուստյանը

Ավստրիայի Գրաց քաղաքում ընթացող գեղասահքի Եվրոպայի առաջնությունում այսօր` հունվարի 24-ին, պայքարի են դուրս գալ մենասահորդուհիները, մասնավորապես Հայաստանի ներկայացուցիչ Անաստասիա Գալուստյանը:

Գեղասահքի ԵԱ. Այսօր պայքարը կսկսի Անաստասիա Գալուստյանը

Գեղասահքի ԵԱ. Այսօր պայքարը կսկսի Անաստասիա Գալուստյանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Սահադաշտ դուրս կգա 29  երկրի 37 պատվիրակ:
Հիշեցնենք` Հայաստանի ներկայացուցիչ, մենասահորդ Սլավիկ Հայրապետյանը կամավոր ծրագրում 24 ուժեղագույնների պայքարում վաստակել էր 127,72 միավոր ու զբաղեցրել էր 18-րդ հորիզոնականը: Սա նրան հնարավորություն էր ընձեռել երկու մրցաձևերի ընդհանուր գումարով / 194,61միավոր /, 26 երկրների 35 մասնակիցների պայքարում գրավել 18-րդ տեղը:
23-ամյա Սլավիկ Հայրապետյանը, կարճ ծրագրում վաստակելով 66,89 միավոր, 20-րդ տեղով էր մտել եզրափակիչ:
Գեղասահքի ԵԱ-ում պայքարում շարունակում է նաև մեր պարային զույգը: 19 երկրի 27 մասնակիցների թվում է Հայաստանի Սիմոն Սենեկալ-Թինա Կարապետյան զույգը, որը պարտադիր ծրագրի մրցումներում  61,25 միավորով գրավել էր 19-րդ տեղը և մտել եզրափակիչ:
Վճռական փուլում 20 ուժեղագույնների պայքարը տեղի կունենա  հունվարի 25-ին:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -23-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Մասիս Մայիլյանը ընդունեց իր պարտությունը

Ժամը 20:00-ից դադարեցվելու է մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի աշխատանքը

Դուք իրականությունից հեռու եք այնքանով, որքանով իմ մասին Ձեզ տեղեկություն տրամադրողները. Սամվել Կարապետյանի արձագանքը

Քաշաթաղի շրջանի Միրիկ գյուղի բնակչի մոտ նոր կորոնավիրուսի վարակ է հայտնաբերվել. քաղաքացին անմիջապես մեկուսացվել է

Համապետական ընտրություններին մասնակցել են ընտրողների 72,7%-ը. ԿԸՀ նախագահ

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլին մենք չենք պաշտպանի թեկնածուներից որևէ մեկին. Վիտալի Բալասանյան

Ստեփանակերտում արձանագրվել է 9 ապրանքատեսակների միջին գների փոփոխություն. Տեղեկատվական շտաբ

Արցախում կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

Ապրիլի 14-ին տեղի կունենա ընտրությունների երկրորդ փուլը. հայտնի են թեկնածուների համարները քվեաթերթիկում

Search