Artsakhpress

Սփյուռք

Էմանուել Մակրոնը մասնակցելու է հայ համայնքի ընթրիքին. պատվո հյուր է լինելու թուրք պատմաբան Թաներ Աքչամը

Ինչպես ամեն տարի, այս տարի ևս Ֆրանսիայում հայկական ընկերությունները համակարգող խորհրդի (CCAF) ընթրիքին ներկա է լինելու Ֆրանսիայի նախագահը:

Էմանուել Մակրոնը մասնակցելու է հայ համայնքի ընթրիքին. պատվո հյուր է լինելու թուրք պատմաբան Թաներ Աքչամը

Էմանուել Մակրոնը մասնակցելու է հայ համայնքի ընթրիքին. պատվո հյուր է լինելու թուրք պատմաբան Թաներ Աքչամը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշեց խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը՝ նշելով, որ ընթրիքը տեղի է ունենալու հունվարի 29-ին և նախագահ Էմանուել Մակրոնն արդեն ընդունել է հրավերը:
«Ընթրիքի այս տարվա պատվո հյուր է լինելու թուրք պատմաբան Թաներ Աքչամը՝ իր նոր գրքի հրապարակման առթիվ»,- ասաց նա:
Ըստ Մուրադ Փափազյանի՝ այս տարի էլ ընթրիքին ներկա են լինելու Ֆրանսիայի բազմաթիվ նախարարներ, պատգամավորներ, դեսպաններ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փաստաբաններ, լրագրողներ, մեդիա-խմբերի  ղեկավարներ:
«Այս ընթրիքը առիթ է, որ մեր ձայնը բարձրացնենք, մեր դատը պաշտպանենք, Հայաստանը և Արցախը փայլեցնենք բոլորի առջև: Քաղաքական շատ մեծ արժեք ունեցող պահ է»,- ասաց նա:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -74-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատար

Դժբախտ պատահար Մարտակերտի շրջանում. ավտոմեքենան գլորվել է ձորը

Հանրապետության որոշ դպրոցներում դադարեցվել են դասերը

Ինչպե՞ս դասավորվեցին քվեաթերթիկներում. ԿԸՀ-ում վիճակահանություն է կայացել

Չինաստանում նշել են, թե որքան է տևում նոր կորոնավիրուսի գաղտնի շրջանը

ՀՀ ԶՈւ բոլոր զորամասերում արգելված են զինծառայողների ծնողների այցելությունները, բոլոր տեսակի արձակուրդները. ՊՆ

Արցախում կորոնավիրուսի վարակի դեպքեր չեն գրանցվել. պատասխանատու

Մահացել է Արցախյան պատերազմի բուժքույր-ազատամարտիկ Մարգարիտ Թարանյանը

Ֆրանսիայում բուժել են կորոնավիրուսով վարակված բոլոր հիվանդներին

Search