2019 թվականին Արցախի Հանրապետության պետական արխիվի կողմից հիմնարկ-ձեռնարկություններից և կազմակերպություններից ընդունվել է մշտական պահպանման 5160 (3986), անձնական կազմի 474 (814), ժամանակավոր 758, երկարաժամկետ 407 գործ:
Արցախի պետական արխիվի կողմից մշտական պահպանման է ընդունվել 5160 գործ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր կայացած ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը:
Նախարարի խոսքով՝ հաշվառման է վերցված 1007 (993) ֆոնդ՝ 165 հազար 242 (156 հազար 422) պահպանվող միավորների քանակով: Արցախի քաղաքացիներից ընդունվել են սոցիալ-իրավական բնույթի 1294 (1268) դիմում և տրվել են համապատասխան արխիվային տեղեկանքներ, իրականացվել է 671 (687) հարցում, թվայնացվել 61 հազար 340 (75 հազար 879) թերթ և 22 հազար 657 ֆայլ:
«Կազմավերականգնողական լաբորատորիայում վերականգնվել և վերանորոգվել է 1378 (2055), կարվել է 4232 (4621) և կազմապատվել է 153 (270) գործ: Ցուցակագրվել է մշտական պահպանության 448, անձնակազմին վերաբերվող՝ 999 գործ, ժամանակավոր պահպանության` 30 գործ, երկարաժամկետ` 92 գործ, իսկ ոչնչացման համար առանձնացվել է 3260 գործ: Մեթոդիկ և պրակտիկ օգնություն է ցուցաբերվել գերատեսչական արխիվներին` արխիվային փաստաթղթերի պահպանման պայմանների հետագա բարելավման և ապահովման նպատակով: Անց է կացվել փորձագիտական հանձնաժողովի 7 (5) նիստ, որտեղ քննարկվել և հաստատվել է 136 (128) ցուցակ՝ 9784 (6537) պահպանվող միավորների ընդհանուր քանակով»,- մանրամասնել է Ա. Դանիելյանը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -56-: