2019 թվականին ուսումնասիրվել և համապատասխան Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժիններ են ուղարկվել օտարերկրյա քաղաքացիների ամուսնության գրանցման թույլտվության շուրջ 16 նյութ՝ նախորդ տարվա 14-ի փոխարեն:
Արցախում գրանցվել է օտարեկրյա քաղաքացիների 16 ամուսնություն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր կայացած ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը:
Նախարարի խոսքով՝ ՔԿԱԳ Ստեփանակերտի տարածքային բաժին է ուղարկվել 11, Ասկերանի, Մարտակերտի, Հադրութի 1-ական և Մարտունու՝ 2 նյութ:
«Ամուսնացողներից 9-ը հանդիսանում են ՌԴ, 1-ը` Ուկրաինայի Հանրապետության, 1-ը` Հնդկաստանի Հանրապետության, 2-ը՝ Թուրքմենստանի, 1-ը` Գերմանիայի Հանրապետության, 2-ը` Ամերիկայի Միացյալ Նահանգների և 16-ը՝ Արցախի Հանրապետության քաղաքացիներ»,- ավելացրել է Ա. Դանիելյանը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -43-: