Հունվարի 22-ին Սենատում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնազրկման գործընթացում մեղադրող կողմի ղեկավար դեմոկրատ սենատոր Ադամ Շիֆն ավելի քան երկու ժամ Է ծախսել մեղադրող կողմի դիրքորոշումը շարադրելու համար:
Սենատոր Ադամ Շիֆը երկու ժամից ավելի ընթերցել Է Թրամփի իմփիչմենթի հիմնավորումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նրա ելույթը հեռարձակել Է C-Span հեռուստաալիքը: «Նրա (Թրամփի) գործելակերպը խախտում Է նրա երդումը եւ օրենքին անձնվիրաբար հետեւելու նրա սահմանադրական պարտքը… Այդ սպառնալիքից այլ միջոց չկա, քան Միացյալ Նահանգների նախագահին պաշտոնից հեռացնելը: Եթե պաշտոնազրկումը եւ հեռացնելը չկարողանան նրան պատասխանատվության ենթարկել, ապա նա ճշմարիտ որ վեր Է օրենքից»,- այս խոսքով Է նա ավարտել իր երկար ելույթը:
Շիֆի ելույթը բացել Է դատավարության առաջին մասը. մեղադրող կողմն ընդհանուր առմամբ ունի 24 ժամ իր դիրքորոշումը շարադրելու համար: Այնուհետեւ նույնքան ժամանակ կտան պաշտպանող կողմի ներկայացուցիչներին:
Դրանից հետո սենատորներն ընդհանուր առմամբ կունենան 16 ժամ, որպեսզի հարցեր տան կողմերին, որոնց, իր հերթին, այնուհետեւ կտան եւս չորս ժամ մտքերի փոխանակության համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -16-: