Artsakhpress

Հասարակական

Ստեփանակերտում մեծ շուքով նշվել է Սոկրատ Խանյանի 90-ամյակը

Այսօր՝ հունվարի 22-ին, Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի է ունեցել բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԼՂՀ գիտությունների վաստակավոր գործիչ, բանաստեղծ, թարգմանիչ, ՀՀ և ԱՀ գրողների միության անդամ Սոկրատ Խանյանի ծննդյան 90, գրական-գիտամանկավարժական գործունեության 70-ամյակին նվիրված հանդիսավոր երեկույթ:

Ստեփանակերտում մեծ շուքով նշվել է Սոկրատ Խանյանի 90-ամյակը

Ստեփանակերտում մեծ շուքով նշվել է Սոկրատ Խանյանի 90-ամյակը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառմանը հոբելյարին շնորհավորական առաջին ողջույնն է հղել ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը: Նրա խոսքով արդեն իսկ գովեստի է արժանի այն փաստը, որ 90-ամյա բանաստեղծն իր կյանքի 70 տարիները նվիրել է գրական-գիտամանակավարժական գործունեությանը:

«Մեծարման է արժանի նաև այն երևույթը, որ այդ 70 տարիներին նա ակտիվ գործունեություն է ծավալել իր հայրենիքում: Ես վստահ եմ, որ Խանյանի սերունդները նրա գիտամանկավարժական գործունեության մեջ անպայման կգտնեն նոր թեմաներ՝ իրենց աշխատանքների համար: Իմ և իմ սերդակիցների ուսանողության տարիներին Սոկրատ Խանյանն արդեն մեծ անուն և հեղինակություն էր վայելում: Հենց այդ տարիներին ստացած գիտելիքների շնորհիվ ձևավորվեց մեր հայեցի մտածողությունը: Լավատեսությունը Խանյանի բնավորության ամենաընդգծված կողմն է, որը նա ստանում է մեր երիտասարդներից, ուսանողներից և փոխանցում հաջորդներին: Մեր երկրի իշխանությունների անունից շնորհավորում եմ Մեծ գիտնականին, հային ու բանաստեղծին՝ մաղթելով ամուր առողջություն»,-մասնավորապես ասել է նա:

Արցախի պետական համալսարանի ռեկտոր Արմեն Սարգսյանն էլ իր ելույթում նշել է, որ այսօր ԱրՊՀ-ում աննախադեպ տոն է մի քանի առումներով:

«Մենք նշում ենք հոբելյանը մի անհատականության, ով 90 տարեկանում շարունակում է իր աշխատանքն ու գործունեությունը նույն եռանդով, ինչ տասնամյակներ առաջ: Նշում ենք հոբելյանը մի գիտնականի, ով ԱրՊՀ-ի ստեղծման առաջին իսկ օրից դասավանդում է համալսարանում: Դժվար է գերագնահատել Սոկրատ Խանյանի գործունեությունը , հանպատրաստից թվարկել նրա աշխատությունները և այն դասընթացները, որոնք վարել է համալսարանում: ԱրՊՀ-ի ողջ կոլեկտիվի անունից շնորհավորում եմ Ձեզ՝ փառապանծ 90-ամյակի առթիվ: Ես պատիվ ունեմ հայտարարելու, որ 2020 թվականի հունվարի 21-ին ԱրՊՀ-ն կայացրել է իր թիվ 1 որոշումը, որի համաձայն բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԼՂՀ գիտությունների վաստակավոր գործիչ Սոկրատ Աղալարի Խանյանին շնորհվել է ԱրՊՀ-ի պատվավոր պրոֆեսորի կոչում»,-մասնավորապես ասել է նա:

ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանն էլ, շնորհավորելով հոբելյարին նշել է, որ Սոկրատ Խանյանի մասին արտահայտվելը միևնույն ժամանակ և´ դժվար է, և´ հեշտ: Նրա խոսքով՝ Խանյանին իր ամբողջ ստեղծագործական կյանքի ընթացքում ուղեկցել են մշակույթը, գիտությունը և սերը հայրենիքի հանդեպ:

Բանաստեղծին իր շնորհավորական ուղերձն է հղել նաև ավագ որդին՝ Մոսկվայի ավիամոտորների կենտրոնական ինստիտուտի ավագ գիտաշխատող, ֆիզիկոս, գիտնական Համլետ Խանյանը:

Նրա խոսքով՝ հայրը շատ հոգատար անձնավորություն է և կյանքի ուրախ ու տխուր պահերին միշտ եղել է զավակների կողքին: «Քչերին է բախտ վիճակվել 70-ամյակի շեմին իրեն երեխա զգալ, երբ կողքին ունի այսպիսի հայր: Շատ ուրախ եմ ու հպարտ, որ նա վաստակել է ոչ միայն հարազատների, այլ նաև իր ժողովրդի սերը»,-մասնավորապես ասել է նա:

Հոբելյանական երեկոյի ընթացքում բազմավաստակ գիտնականին շնորհավորել են գիտության, մշակույթի գործիչներ, ինչպես նաև հնչել են բանաստեղծի ստոեղծագործություւնները:

Երեկույթի վերջում Սոկրատ Խանյանը շնորհակալություն է հայտնել բոլոր ներկաներին՝ իր տարիների վաստակը գնահատելու և գրական-գիտամանկավարժական գործունեությունը արժևորելու համար:

«Նման յուրաքանչյուր միջոցառում խոսում է մեր պետության հզորության մասին, իսկ առանց հզոր պետության հզոր ժողովուրդ լինել չի կարող: Պետության ու ժողովրդի հավերժությունը բարոյաքաղաքական միասնության մեջ է: Ժողովուրդը ծնում է իր հանճարեղ ու տաղանդավոր զավակներին, ովքեր վերածնում են այդ ժողովրդին: Յուրաքանչյուր ստեղծագործող պետք է իր ուժերի ներածին չափ աշխատի ու նվիրվի իր ընտրած գործին»,-մասնավորապես ասել է նա:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search