Artsakhpress

Մշակույթ

Ի°նչ նոր ծրագրեր են իրականացվելու մշակույթի ոլորտում. պարզաբանել է նախարարը

ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը 2020 թվականին իրականացնելու է մի շարք նոր ծրագրեր:

Ի°նչ նոր ծրագրեր են իրականացվելու մշակույթի ոլորտում. պարզաբանել է նախարարը

Ի°նչ  նոր  ծրագրեր  են իրականացվելու մշակույթի  ոլորտում.   պարզաբանել  է    նախարարը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ «Արցախպրես»-ի թղթակցի՝ ընթացիկ տարում նախատեսված նոր միջոցառումների մասին հարցին ի պատասխան ասել է ԱՀ մշակույթի, երիտասարդության, հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ որպես նոր ծրագիր իրականացվելու է աբոնենտային բաժանորդագրությունը, որն ուղղված կլինի դպրոցահասակ երեխաներին:

«Տարվա առաջին եռամսյակում ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության հետ համագործակցության արդյունքում կկազմենք այն դպրոցների ցանկը (առաջնային համարելով սահմանամերձ գյուղերը), որտեղ ելույթ կունենան թատերահամերգային կազմակերպությունները. այդ կերպ բոլոր երեխաներին հասու կլինեն մշակութային ներկայացումները և համերգները: Կկազմվի նաև «Մշակութային քաղաքականության հայեցակարգ», որի նպատակն է զարգացնել և կատարելագործել ոլորտն ինչպես շրջկենտրոններում, այնպես էլ գյուղական համայնքներում:

Առաջին անգամ մշակել ենք պիլոտային ծրագիր՝ 5 անվանակարգերով, որին կարող են մշակութային ծրագրով մասնակցել թատերահամերգային խմբեր, ՀԿ ներկայացուցիչներ և անհատներ: Հաղթող անվանակարգերը կխրախուսվեն 1 մլն ՀՀ դրամաշնորհով: Մյուս նորույթը կապված է մեդիադաշտում մշակութային բաղադրիչի ակտիվացման ու կատարելագործման հետ: Անցած տարի մենք պորտալ ենք մշակել, որը Արցախում և ՀՀ-ում հասու կլինի բոլորին, որտեղ կհրապարակվի ԱՀ-ում տեղի ունեցող մշակութային միջոցառումների ցանկը: Յուրաքանչյուր քաղաքացի օն-լայն տարբերակով միջոցառման տոմս ձեռք բերելու հնարավորություն է ունենալու. մոտ օրերս նախատեսվում է տվյալ կայք-էջի շնորհանդեսը: Նշենք, որ առայժմ ընդգրկել ենք Ստեփանակերտի և Շուշիի դահլիճները. նախատեսում ենք նաև աշխատանքներ իրականացնել այն շրջաններում, որտեղ կան հարմարավետ դահլիճներ, այդ թվում՝ Մարտունիում, Ճարտարում, Մարտակերտում: Այս ծրագրի ներդրմամբ մենք կլուծենք քաղաքացիների կողմից բարձրացված հարցը՝ տոմսեր ձեռք բերելու խնդրի հետ կապված: Իրականացվելու է նաև սոցիալական ձեռնարկատիրության ծրագիր, ինչպես նաև Արցախում առաջին անգամ կազմակերպվելու է կամավորական միջազգային հավաք»,-մանրամասնել է նախարարը:

Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -51-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատար

Դժբախտ պատահար Մարտակերտի շրջանում. ավտոմեքենան գլորվել է ձորը

Հանրապետության որոշ դպրոցներում դադարեցվել են դասերը

Կորոնավիրուսային թոքաբորբը, որպես կանոն, բարդություններ չի առաջացնում. չինացի ակադեմիկոս

Ինչպե՞ս դասավորվեցին քվեաթերթիկներում. ԿԸՀ-ում վիճակահանություն է կայացել

Չինաստանում նշել են, թե որքան է տևում նոր կորոնավիրուսի գաղտնի շրջանը

Արցախում կորոնավիրուսի վարակի դեպքեր չեն գրանցվել. պատասխանատու

ՀՀ ԶՈւ բոլոր զորամասերում արգելված են զինծառայողների ծնողների այցելությունները, բոլոր տեսակի արձակուրդները. ՊՆ

Մահացել է Արցախյան պատերազմի բուժքույր-ազատամարտիկ Մարգարիտ Թարանյանը

Search