Artsakhpress

Միջազգային

Իրանը միջուկային զենքի հետեւից չի ընկել. Ռոհանի

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել Է, որ իր երկիրը չի ընկել միջուկային զենքի հետեւից՝ անկախ «վեցյակի» հետ միջուկային համաձայնագրի գոյությունից եւ ՄԱԳԱՏԷ-ի հետ հարաբերություններից:

Իրանը միջուկային զենքի հետեւից չի ընկել. Ռոհանի

Իրանը միջուկային զենքի հետեւից չի ընկել. Ռոհանի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Այդ մասին հաղորդվում Է նախագահի պաշտոնական կայքում:

«Նույնիսկ եթե չլինի ԳՀՀԾ-ն կամ ՄԱԳԱՏԷ-ի հետ երաշխիքների մասին հմաձայնագիրը, անկախ այն բանից՝ լավ են, թե վատ ՄԱԳԱՏԷ-ի հետ մեր երկրի հարաբերությունները, մենք չենք ընկնի միջուկային զենքի հետեւից»,- ասել Է Ռոհանին:

Նա նաեւ դիմել Է եվրոպական եռյակին (Գերմանիա, Ֆրանսիա եւ Մեծ Բրիտանիա) եւ հայտարարել, որ նրանք պատասխանատվություն են կրելու միջուկային համաձայնագրի խախտման հետեւանքների համար, որ եթե Եվրոպան վերադառնա իր պարտավորությունների կատարմանը, Իրանը նույնպես կվերադառնա դրանց կատարմանը:

Մինչ այդ Իրանի նախագահի վարչակազմի ղեկավար Մահմուդ Վայեզին հայտարարել Է, որ Թեհրանը պատրաստ Է դիմել վճռական միջոցների, ներառյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից դուրս գալն այն դեպքում, եթե Եվրոպան Իրանի կողմից միջուկային գործարքի պայմանների խախտման վերաբերյալ գործն ուղարկի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ:

Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել Է, որ իր երկիրը դուրս կգա Միջուկային զենքի չտարածման պայմանագրից (ՄԶՉՊ), եթե Եվրոպան ԳՀՀԾ-ի պայմանների խախտման վերաբերյալ գործն ուղարկի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ: «Եթե Եվրոպան կատարի իր պարտավորությունները, ապա մենք կվերադառնանք մեր հանձնառությունների իրականացմանը,-ասել Է Զարիֆը:-Իսկ եթե նրանք շարունակեն քաղաքական խաղերը, որոնք օրինական հիմքեր չունեն, ապա մենք շատ տարբերակներ ունենք պատասխանելու համար»: Զարիֆն ընդգծել Է, որ Թեհրանը մտադիր չԷ նոր քայլեր անել ԳՀՀԾ-ի գծով իր պարտավորությունների կրճատման ուղղությամբ:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -58-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Պարետի որոշմամբ խստացվել են Արցախ մուտք գործելու պահանջները

Հայտնի են անգլերենի, ֆրանսերենի և ռուսերենի միասնական քննությունների արդյունքները

Ստեփանակերտում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի նոր օջախ

Ճանապարհատրանսպորտային պատահար Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի 8-րդ կիլոմետրին. կան տուժածներ

Ստեփանակերտում և Մարտակերտում հայտնաբերվել են կորոնավիրուսային վարակի նոր օջախներ

Առողջապահության ոլորտում անվճար առաջին ծրագրերը կյանքի են կոչվում. նախագահ Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել

Արայիկ Հարությունյանը հաշմանդամության կարգի տրամադրման խնդիրներին նվիրված խորհրդակցություն է անցկացրել

Ստեփանակերտում հաստատվել է կորոնավիրուսով հիվանդացության 5 նոր դեպք

Արցախում կխստացվեն հակահամաճարակային միջոցները. Արայիկ Հարությունյանը պարետատան նիստին նոր հանձնարարականներ է տվել

Search