Artsakhpress

Մշակույթ

Ստեփանակերտում ընթացքի մեջ են Արցախի պետական-պատմաերկրագիտական թանգարանի նոր շենքի կառուցման աշխատանքները

«Թանգարանային գործի զարգացման» ծրագրի շրջանակներում իրականացվել են մի շարք աշխատանքներ:

Ստեփանակերտում ընթացքի մեջ են Արցախի պետական-պատմաերկրագիտական թանգարանի նոր շենքի կառուցման աշխատանքները

Ստեփանակերտում ընթացքի մեջ են Արցախի պետական-պատմաերկրագիտական թանգարանի նոր շենքի կառուցման աշխատանքները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ մշակույթի, երիտասարդության, հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը՝ նշելով, որ Հայաստանի ազգային արխիվի հետ համատեղ Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում մարտին կազմակերպվել է Արամ Մանուկյանի ծննդյան 140-ամյակին նվիրված արխիվային փաստաթղթերի և լուսանկարների ցուցահանդես:
«Ապրիլի 23-ին Ստեփանակերտի պատկերասրահում կազմակերպվել է Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանի անհատական լուսանկարաչական ցուցահանդեսը: Մայիսի 18-ին նախարարության ենթակայությամբ գործող թանգարաններում և պատկերասրահներում կազմակերպվել են բազմաբնույթ միջոցառումներ՝ նվիրված Թանգարանների միջազգային օրվան ու «Թանգարանների գիշերվան»: Մեր կողմից ապահովվել է Արցախի ներկայացուցիչների մասնակցությունը սեպտեմբերի 21-ին Գյումրիում կայացած Հայաստանի անկախության օրվան նվիրված ցուցահանդեսին: Սեպտեմբերի 28-29-ը «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի շրջանակներում «Արվեստ և ժամանց» համաեվրոպական խորագրի ներքո Արցախի թանգարաններում ու պատկերասրահներում կազմակերպվել են բազմաբնույթ միջոցառումներ: Աջակցություն է ցուցաբերվել «ԱՐՏ PR» ընկերությանը` Շուշիի կերպարվեստի պետական թանգարանում նոյեմբերին գյումրեցի նկարչուհի Ժակլին Սարգսյանի «Արցախ. մեր բաժին երազը» խորագրով անհատական ցուցահանդեսի կազմակերպման ուղղությամբ: Հունվար-դեկտեմբեր ամիսներին աջակցություն է ցուցաբերվել մասնավոր հիմունքներով գործող Շուշիի գորգերի թանգարանին»,-մասնավորապես ասել է Լ. Հովհաննիսյանը:
Նա տեղեկացրել է, որ Ստեփանակերտում ընթացքի մեջ են Արցախի պետական-պատմաերկրագիտական թանգարանի նոր շենքի կառուցման աշխատանքները. շենքը նախատեսվում է շահագործման հանձնել մինչև տարվա վերջ:
Խոսելով «Արցախում մշակութային նախագծեր» ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքների մասին՝ Լ. Հովհաննիսյանն ասել է, որ աջակցություն է ցուցաբերվել «Հադրութի մշակույթի կենտրոն» ՊՈԱԿ-ին` «Դիզակի գույները» խորագրով երրորդ միջազգային նկարչական սիմպոզիումի կազմակերպման ուղղությամբ: Աջակցություն է ցուցաբերվել նաև ««Նարեկացի» արվեստի միավորում» ՀԿ Շուշիի մասնաճյուղին` հունիսի 20-ից մինչև հուլիսի 5-ը Շուշիում «BrutArt» կավագործության միջազգային երկրորդ սիմպոզիումի կազմակերպման համար:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -43-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 12 թեկնածու

Մակրոնի հրահանգով կարգելվի թուրք իմամների մուտքը Ֆրանսիա

Հանրապետությունում դադարեցվել են հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների պարապմունքները

Ստեփանակերտի որոշ դեղատներում խախտումներ են արձանագրվել

Քաղաքացին խաբեության զոհ է դարձել. ԱՀ ոստիկանություն

Համապետական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 14 նախագահի թեկնածու, 2 կուսակցությունների դաշինք և 10 կուսակցություն

Իրանը հայտնել Է կորոնավիրուսով վարակման երեք նոր դեպքի մասին

Արցախցի երիտասարդին անհրաժեշտ է ֆինանսական աջակցություն բուժման ծախսերը հոգալու համար

Գորիս-Սիսիան ավտոճանապարհահատվածը փակ է. ԱԻՊԾ

Search