Artsakhpress

Սփյուռք

Վիրահայոց թեմը 2020-ին պետությունից կստանա 600 000 լարի

Վրաստանի Կրոնի հարցերով պետական գործակալության 2020 թվականի հունվարի 20-ի N1/216 հանձնարարականով, կրոնական միություններին խորհրդային ամբողջատիրական ռեժիմի ժամանակ հասցված վնասի մասնակի փոխհատուցման նպատակով, 2020 թվականի պետական բյուջեով հատկացված 4 500 000 լարիից այս փուլում փոխանցվել է 3 500 000 լարի:

Վիրահայոց թեմը 2020-ին պետությունից կստանա 600 000 լարի

Վիրահայոց թեմը 2020-ին պետությունից կստանա 600 000 լարի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍՎրաստանի Կրոնի հարցերով պետական գործակալության 2020 թվականի հունվարի 20-ի N1/216 հանձնարարականով, կրոնական միություններին խորհրդային ամբողջատիրական ռեժիմի ժամանակ հասցված վնասի մասնակի փոխհատուցման նպատակով, 2020 թվականի պետական բյուջեով հատկացված 4 500 000 լարիից այս փուլում փոխանցվել է 3 500 000 լարի: Այս մասին հայտնում է aliq.ge-ն։
Ըստ կրոնական միությունների գումարը բաժանվել է հետևյալ կերպ.
Վրաստանի Իսլամական թեմ՝ 2 200 000 լարի (ավելի քան 760 հազար դոլար): Վրաստանի Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմ՝ 600 000 լարի (ավելի քան 207 հազար դոլար): Վրաստանի հռոմեական կաթոլիկ թեմ՝ 400 000 լարի (ավելի քան 138 հազար դոլար): Վրաստանի հրեական թեմ՝ 300 000 լարի (ավելի քան 103 հազար դոլար):
2020 թվականի համար մնացած 1 000 000 լարին կբաշխվի ավելի ուշ: Հատկանշական է, որ 2018-ին նույնպես կրոնական միություններին պետական բյուջեից փոխանցվել էր նույն քանակությամբ փոխհատուցում:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -50-:

     

Քաղաքական

Տնտեսական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատար

Դժբախտ պատահար Մարտակերտի շրջանում. ավտոմեքենան գլորվել է ձորը

Հանրապետության որոշ դպրոցներում դադարեցվել են դասերը

Ինչպե՞ս դասավորվեցին քվեաթերթիկներում. ԿԸՀ-ում վիճակահանություն է կայացել

Չինաստանում նշել են, թե որքան է տևում նոր կորոնավիրուսի գաղտնի շրջանը

ՀՀ ԶՈւ բոլոր զորամասերում արգելված են զինծառայողների ծնողների այցելությունները, բոլոր տեսակի արձակուրդները. ՊՆ

Արցախում կորոնավիրուսի վարակի դեպքեր չեն գրանցվել. պատասխանատու

Մահացել է Արցախյան պատերազմի բուժքույր-ազատամարտիկ Մարգարիտ Թարանյանը

Ֆրանսիայում բուժել են կորոնավիրուսով վարակված բոլոր հիվանդներին

Search