Artsakhpress

Քաղաքական

Թուրքիայի հետ հարաբերությունների բացակայությունը մարտահրավեր է ՀՀ-ի համար. ԱԳ նախարար

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը կարծում է, որ Թուրքիայի Հանրապետության հետ հարաբերությունների բացակայությունն այսօր լայն իմաստով մարտահրավեր է Հայաստանի համար:

Թուրքիայի հետ հարաբերությունների բացակայությունը մարտահրավեր է ՀՀ-ի համար. ԱԳ նախարար

Թուրքիայի հետ հարաբերությունների բացակայությունը մարտահրավեր է ՀՀ-ի համար. ԱԳ նախարար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Այս մասին Մնացականյանն ասաց Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանի դիտարկմանը, թե միջազգային իրավունքը պարտավորեցնում է, որ Թուրքիան չխոչընդոտի Հայաստանի մուտքը դեպի ծով:
«Սա չափազանց սուր հարց է մեր արտաքին քաղաքականության օրակարգում: ՄԱԿ-ի շրջանակներում գոյություն ունի հատուկ խումբ դեպի ծով ելք չունեցող երկրների, և մենք այդ շրջանակներում ևս աշխատում ենք: Կոնկրետ ձեր բարձրացրած հարցը վերաբերում է Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, և այդ հարաբերությունների բացակայությունն այսօր ավելի լայն իմաստով մարտահրավեր է Հայաստանի համար, Հայաստանի անվտանգության համար: Մենք այս հարցը դիտարկում ենք, որպես ազգային անվտանգության ամենասուր մարտահրավերներից մեկը: Մեզ անհրաժեշտ է ավելի մանրամասն հաշվարկ, թե ինչպես ենք մենք այս գործընթացը շարունակում իրավական դաշտում»,- ասաց նախարարը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -42-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 12 թեկնածու

Մակրոնի հրահանգով կարգելվի թուրք իմամների մուտքը Ֆրանսիա

Հանրապետությունում դադարեցվել են հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների պարապմունքները

Ստեփանակերտի որոշ դեղատներում խախտումներ են արձանագրվել

Քաղաքացին խաբեության զոհ է դարձել. ԱՀ ոստիկանություն

Համապետական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 14 նախագահի թեկնածու, 2 կուսակցությունների դաշինք և 10 կուսակցություն

Իրանը հայտնել Է կորոնավիրուսով վարակման երեք նոր դեպքի մասին

Արցախցի երիտասարդին անհրաժեշտ է ֆինանսական աջակցություն բուժման ծախսերը հոգալու համար

Գորիս-Սիսիան ավտոճանապարհահատվածը փակ է. ԱԻՊԾ

Search