Թրամփը հայտնել է Դավոսում անցկացվող համաժողովում գրանցած «մեծ հաջողությունների» մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է Դավոսում անցկացվող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում գրանցած հաջողությունների մասին:
Թրամփը հայտնել է Դավոսում անցկացվող համաժողովում գրանցած «մեծ հաջողությունների» մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Մեծ հաջողությունների ենք հասնում Դավոսում: Մեծ թվով ընկերություններ կգան կամ կվերադառնան ԱՄՆ»,-Twitter-ում գրել է նախագահ Թրամփը, հայտնում է Tert.am-ը:
Հիշեցնենք, որ Շվեյցարիայի արևելքում գտնվող Դավոս քաղաքում հունվարի 21-ին մեկնարկել է Համաշխարհային տնտեսական համաժողովը, որը կավարտվի հունվարի 24-ին:
Միացյալ Նահանգների նախագահն ԱՄՆ-ն անվանել է «համար առաջինը տիեզերքում» և խոստացել միլիարդավոր դոլարներ վերադարձնել երկրին: Վերջինս համաշխարհային էլիտայի ներկայացուցիչների առջև հայտարարել է, որ «ամերիկյան երազանքը» կրկին վերադառնում է, և որ այժմ այն ավելի մեծ է ու «առաջվանից ավելի լավը»:
Թրամփը ներկայացրել է իր պաշտոնավարման ընթացքում երկրում արձանագրված ձեռքբերումները՝ 12 000 գործարանի բացում, 7 մլն նոր աշխատատեղի ստեղծում, հարստության համաչափ բաշխում և այլն:
«Հպարտ եմ հայտարարել, որ ԱՄՆ-ն տնտեսական բում է ապրում, ինչպիսին ամբողջ աշխարհը երբեք չի տեսել: Ամերիկան ծաղկում է, բարգավաճում և հաղթում այնպես, ինչպես երբևէ չի հաղթել անցյալում»,-հայտարարել է նա:
2019 թվականի հունվարին Թրամփն ԱՄՆ կառավարության ֆինանսավորման ժամանակավոր դադարեցման պատճառով չեղարկել էր Դավոս այցը: Աշխատանքների դադարեցման պատճառով տնտեսական համաժողովին չէր ներկայացել ոչ միայն նախագահը, այլ նաև ամբողջ ամերիկյան պատվիրակությունը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -55-: