Artsakhpress

Մշակույթ

Ավարտվել կամ ընթացքի մեջ են գտնվում Արցախի մի շարք պատմամշակութային հուշարձանների վերականգնման աշխատանքները

Պատմամշակութային հուշարձանների և պատմական միջավայրի պահպանման և ուսումնասիրության աշխատանքներն իրենց մեջ գերազանցապես ներառում են հուշարձանների պեղման-ուսումնասիրման, վկայագրման և պահպանական գոտիների կազմման գործառույթներ:

Ավարտվել կամ ընթացքի մեջ են գտնվում Արցախի մի շարք պատմամշակութային հուշարձանների վերականգնման աշխատանքները

Ավարտվել կամ ընթացքի   մեջ  են   գտնվում  Արցախի  մի  շարք  պատմամշակութային  հուշարձանների   վերականգնման  աշխատանքները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ՝  այս  մասին    այսօր   կայացած     ԱՀ մշակույթի, երիտասարդության  հարցերի  և  զբոսաշրջության    նախարարության       մամուլի  ասուլիսին  ասել  է    նախարար  Լեռնիկ   Հովհաննիսյանը:
 
Նա  նշել  է, որ  միջգերատեսչական  հնագիտական հանձնաժողովի կողմից  քննարկվել և ընդունվել են 2018 թվականին ԱՀ-ում իրականացրած պեղման-ուսումնասիրման աշխատանքների հաշվետվությունները՝ Շուշիի շրջանի Քարին Տակ գյուղի տարածքում գտնվող «Քարին տակ» (Ալեքսանա ղուզե) քարանձավի, Ասկերանի շրջանի Տիգրանակերտ հնավայրի, Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղի Ամրոց «Կուսաբերդ» տարածքի, ԱՀ Հադրութի շրջանի Ազոխ գյուղի քարանձավի, նույն  շրջանի Մեծ Թաղեր գյուղի «Շմանեք» քարանձավի  և ԱՀ Քաշաթաղի շրջանի Միրիկ գյուղի տարածքում գտնվող «Միրիկ»  (կիկլոպյան) ամրոցի:
«Արցախի Հանրապետության  պետական բյուջեի միջոցներով  շարունակվել են պեղման-ուսումնասիրման աշխատանքները «Տիգրանակերտ» պետական պատմամշակութային արգելոցի տարածքում, Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղում, Քաշաթաղի շրջանի Միրիկ գյուղի տարածքում ՝ Միրիկի ամրոցում: Բարերաների ֆինանսավորմամբ պեղումներ են իրականացվել նաև Մարտունու շրջանի Սոս գյուղի «Լուսավորիչ» կոչվող տեղամասում: Պատմամշակութային հուշարձանների ուսումնասիրման ոլորտում իրականցվել են հուշարձանների վկայագրման և պահպանական գոտիների կազմման աշխատանքներ՝ մասնավորապես կազմվել են  307 վկայագրեր և 45 պահպանական գոտիներ, ծախսվել է համապատասխանաբար 5 մլն. ու 2 մլն ՀՀ դրամ: Հուշարձանների վերականգնման ոլորտում աշխատանքներ են իրականացվել Ասկերանի բերդի կոնսերվացման, բարեկարգման և Գտչավանքի վերականգնման ուղղությամբ.  ծախսվել է համապատասխանաբար 13,9 մլն, 10,6 մլն  և  8,655 մլն ՀՀ դրամ»,- մասնավորապես  ասել  է     Լ. Հովհաննիսյանը:
 
Նա   տեղեկացրել   է, որ  մասնավոր հատվածի կամ բարեգործական հիմնադրամների աջակցությամբ և ֆինանսավորմամբ  ընթանում  են  Շուշիի «Գոհար Աղա» մզկիթի վերականգնման աշխատանքները: Հուշարձանի վերականգնման աշխատանքների ֆինանսավորումն իրականացվել է  «Արևելյան Պատմական Ժառանգության «Վերածնունդ» բարեգործական հիմնադրամի կողմից: Արտաբյուջետային հաշվի միջոցով,  ընդհանուր  առմամբ,    ծախսվել է մոտ 53.5 մլն ՀՀ դրամ, իսկ վերականգնման մնացած մասը իրականցրել է վերոհիշյալ հիմնադրամը:
«Վերականգնման փուլում է  գտնվում  Հադրութի շրջանի Ծակուռի գյուղի «Ծաղկավանք» եկեղեցին. աշխատանքների ֆինանսավորումն  իրականացվում է  արտասահմանում բնակվող ծակուռեցի  բարերարների միջոցներով, սկսվել  է    անցած  տարի   և կշարունակվի 2020 թվականին.  բարերարները     հատկացրել  են  մոտ 25 մլն ՀՀ դրամ: Ընթացքի  մեջ  է  նաև    ԱՀ Մարտակերտի շրջանի Երիցմանկանց վանքի վերականգնման աշխատանքները՝   մոսկվայաբնակ բարերարի միջոցներով: Կատարվել են եկեղեցու պատերի վերականգնման, տանիքի մաքրման և ապամոնտաժման աշխատանքներ: Հուշարձանի վերականգնման    աշխատանքները   կշարունակվեն  նաև 2020 թվականին: Վերանականգնվում   են   ԱՀ Մարտունու շրջանի Ամարասի վանքի պարսպապատերը.  աշխատանքները սկսվել են 2019թ օգոստոս ամսին և կշարունակվեն 2020-ին՝ «ԼՈՒՅՍ» մշակութային, գիտական,կրթական հիմնադրամի ֆինանսավորմամբ:  Հուշարձանների բարեկարգման շրջանակներում իրականացվել են «Տիգրանակերտ» պատմամշակութային արգելոցի թանգարանի վերանորոգման և Տիգրանակերտի պեղավայրի ցանկապատման աշխատանքները: Ընդահուր  ծախսվել է  5,1 մլն. ՀՀ դրամ»,-մանրամասնել  է  Լ.  Հովհաննիսյանը:
Նա  ասել է, որ  պատմամշակութային հուշարձանների պահպանության ծրագրի շրջանակներում 2019 թվականին իրականացվել են նաև հուշարձանների մաքրման աշխատանքներ՝ մասնավորապես,  Շուշի քաղաքի Ավան Հարյուրապետի պալատի շրջակայքի, Շուշիի Խանական պալատի, Նաթավանի պալատի և հյուսիսային պարսպի մի հատվածի, ԱՀ Հադրութի շրջանի Տող գյուղի «Տողի մելիքական ապարանք» պատմամշակութային արգելոցի, Հադրութի շրջանի Մայրամաձոր գյուղի «Հովհաննեսի բերդ», Ասկերանի շրջանի Պադարա գյուղի Դրպասուտի եկեղեցու և հարակից  տարածքի, «Տիգրանակերտ» պետական պատմամշակութային արգելոցի տարածքում, որտեղ մաքրվել են գետի հունը  և լճի ափերը, Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի տարածքում գտնվող Հոռեկավանքի և Մելիք Բեգլարյանների ապարանքի տարածքում,  ինչպես նաև Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի   Եղիշե վանքի և հարակից սրբավայրի տարածքներում։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -39-:

     

Քաղաքական

Տնտեսական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատար

Դժբախտ պատահար Մարտակերտի շրջանում. ավտոմեքենան գլորվել է ձորը

Հանրապետության որոշ դպրոցներում դադարեցվել են դասերը

Ինչպե՞ս դասավորվեցին քվեաթերթիկներում. ԿԸՀ-ում վիճակահանություն է կայացել

Չինաստանում նշել են, թե որքան է տևում նոր կորոնավիրուսի գաղտնի շրջանը

ՀՀ ԶՈւ բոլոր զորամասերում արգելված են զինծառայողների ծնողների այցելությունները, բոլոր տեսակի արձակուրդները. ՊՆ

Արցախում կորոնավիրուսի վարակի դեպքեր չեն գրանցվել. պատասխանատու

Մահացել է Արցախյան պատերազմի բուժքույր-ազատամարտիկ Մարգարիտ Թարանյանը

Ֆրանսիայում բուժել են կորոնավիրուսով վարակված բոլոր հիվանդներին

Search