Artsakhpress

Միջազգային

Իրանում հայտարարել են, որ Թեհրանը կարող Է դուրս գալ միջուկային գործարքից

Թեհրանը պատրաստ Է դիմել վճռական միջոցների, ներառյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից (ԳՀՀԾ) դուրս գալն այն դեպքում, եթե Եվրոպան Իրանի կողմից միջուկային գործարքի պայմանների խախտման վերաբերյալ գործն ուղարկի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ:

Իրանում հայտարարել են, որ Թեհրանը կարող Է դուրս գալ միջուկային գործարքից

Իրանում հայտարարել են, որ Թեհրանը կարող Է դուրս գալ միջուկային գործարքից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Այդ մասին հունվարի 22-ին հայտարարել Է Իրանի նախագահի վարչակազմի ղեկավար Մահմուդ Վայեզին:
«Եթե դա (իրանական գործի ուղարկումը ՄԱԿ-ի ԱԽ) տեղի ունենա, մենք կդիմենք վճռական միջոցների, որոնցից մեկը կարող Է դառնալ ԳՀՀԾ-ից գուրս գալը»,-նրա խոսքը մեջբերել Է ISNA գործակալությունը: Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել Է, որ իր երկիրը դուրս կգա Միջուկային զենքի չտարածման պայմանագրից (ՄԶՉՊ), եթե Եվրոպան ԳՀՀԾ-ի պայմանների խախտման վերաբերյալ գործն ուղարկի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ: «Եթե Եվրոպան կատարի իր պարտավորությունները, ապա մենք կվերադառնանք մեր հանձնառությունների իրականացմանը,-ասել Է Զարիֆը: Իսկ եթե նրանք շարունակեն քաղաքական խաղերը, որոնք օրինական հիմքեր չունեն, ապա մենք շատ տարբերակներ ունենք պատասխանելու համար»: Զարիֆն ընդգծել Է, որ Թեհրանը մտադիր չԷ նոր քայլեր անել ԳՀՀԾ-ի գծով իր պարտավորությունների կրճատման ուղղությամբ: Հունվարի 20-ին Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին հայտարարել Է, որ Թեհրանը հանձնառու Է մնում միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին եւ չհիմնավորված Է համարում «եվրաեռյակի» (Գերմանիա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա) պահանջները իրանական կողմին: Մեծ Բրիտանիան, Գերմանիան եւ Ֆրանսիան հունվարի 14-ին հայտարարել են, որ գործարկում են Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շրջանակում վեճերի կարգավորման մեխանիզմը:
«Հաշվի առնելով Իրանի գործողությունները՝ մեզ այլ ընտրություն չի մնում, քան պաշտոնապես հայտնել մեր անհանգստությունն այն բանից, որ Իրանը չի կատարում իր հանձնառությունները ԳՀՀԾ-ի շրջանակում, եւ այդ հարցը հանձնել Համատեղ հանձնաժողովին Վեճերի լուծման մեխանիզմի շրջանակում՝ ԳՀՀԾ-ի 36-րդ հոդվածին համապատասխան»,- նշված Է պաշտոնական հաղորդագրության մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -40-:

     

Քաղաքական

Տնտեսական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատար

Դժբախտ պատահար Մարտակերտի շրջանում. ավտոմեքենան գլորվել է ձորը

Հանրապետության որոշ դպրոցներում դադարեցվել են դասերը

Ինչպե՞ս դասավորվեցին քվեաթերթիկներում. ԿԸՀ-ում վիճակահանություն է կայացել

Չինաստանում նշել են, թե որքան է տևում նոր կորոնավիրուսի գաղտնի շրջանը

ՀՀ ԶՈւ բոլոր զորամասերում արգելված են զինծառայողների ծնողների այցելությունները, բոլոր տեսակի արձակուրդները. ՊՆ

Արցախում կորոնավիրուսի վարակի դեպքեր չեն գրանցվել. պատասխանատու

Մահացել է Արցախյան պատերազմի բուժքույր-ազատամարտիկ Մարգարիտ Թարանյանը

Ֆրանսիայում բուժել են կորոնավիրուսով վարակված բոլոր հիվանդներին

Search