Artsakhpress

Քաղաքական

Իմ փոքր քրիստոնյա երկիրն ու ԱՄԷ-ն կարող են հանդուրժողականություն տարածել ողջ աշխարհում. ՀՀ նախագահ

Այնպիսի փոքր երկրների, ինչպիսին ամենահին քրիստոնյա պետություն Հայաստանն է, և երիտասարդ մահմեդական երկրի՝ Արաբական Միացյալ Էմիրությունների միջև փոխհարաբերությունների խորացումը կարող է խթանել ողջ աշխարհով մեկ հանդուրժողականության գաղափարի տարածմանը:

Իմ փոքր քրիստոնյա երկիրն ու ԱՄԷ-ն կարող են հանդուրժողականություն տարածել ողջ աշխարհում. ՀՀ նախագահ

Իմ փոքր քրիստոնյա երկիրն ու ԱՄԷ-ն կարող են հանդուրժողականություն տարածել ողջ աշխարհում. ՀՀ նախագահ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍԱյս մասին Էմիրությունների լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
«Ինչ-որ կերպ մենք պետք է ավելի խորը երկխոսություն և փոխկապակցվածություն գտնենք փոքր ազգերի միջև: Մենք ուժեղ արժեքներ ունենք, և կարող ենք ցույց տալ ողջ աշխարհին, որ  ի զորու ենք ապրել ներդաշնակության ու բարեկամության մեջ»,- նշել է նախագահը:
Արմեն Սարգսյանը բարձր է գնահատել ԱՄԷ-ի կողմից տարվող հանդուրժողականության քարոզչությունը:
«Ես որևէ պատճառ չեմ տեսնում, թե ինչու մենք չենք կարող լինել հանդուրժող, հարգել մշակույթը, վարքը, միմյանց կրոնն ու արժեքները: Մենք չենք կարող միայն գոյատևել, կարող ենք նաև ինչ-որ բան անել միասին»,- ասել է Սարգսյանը:
Արմեն Սարգսյանն ընգծել է, որ Հայաստանն ամենահին քրիստոնյա պետությունն է աշխարհում:
«Մենք չորս հարևան ունենք, դրանցից երեքի բնակչության մեծամասնությունը մահմեդական արժեքների մեջ է ապրում: Մյուս հարևան Վրաստանի բնակչության մեծամասնությունն ապրում է քրիստոնեական արժեքներով»,- նշել է նա:
Արմեն Սարգսյանը ԱՄԷ ղեկավարությանը շնորհակալություն է հայտնել հայկական համայնքին և եկեղեցուն իրենց հովանու տակ ընդունելու համար:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -67-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատար

Դժբախտ պատահար Մարտակերտի շրջանում. ավտոմեքենան գլորվել է ձորը

Հանրապետությունում դադարեցվել են հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների պարապմունքները

Ստեփանակերտի որոշ դեղատներում խախտումներ են արձանագրվել

Հանրապետության որոշ դպրոցներում դադարեցվել են դասերը

Կորոնավիրուսային թոքաբորբը, որպես կանոն, բարդություններ չի առաջացնում. չինացի ակադեմիկոս

Ինչպե՞ս դասավորվեցին քվեաթերթիկներում. ԿԸՀ-ում վիճակահանություն է կայացել

Իրանը հայտնել Է կորոնավիրուսով վարակման երեք նոր դեպքի մասին

Չինաստանում նշել են, թե որքան է տևում նոր կորոնավիրուսի գաղտնի շրջանը

Search