Artsakhpress

Հասարակական

Լրագրողների դեմ հանցագործությունների 90 տոկոսն անպատիժ է մնում. ՅՈՒՆԵՍԿՕ

Աշխարհում լրագրողների դեմ հանցագործությունների գրեթե 90 տոկոսը անպատիժ է մնում: Այս մասին մտահոգիչ հայտարարությամբ է հանդես եկել ՅՈՒՆԵՍԿՕ-ն:  

Լրագրողների դեմ հանցագործությունների 90 տոկոսն անպատիժ է մնում. ՅՈՒՆԵՍԿՕ

Լրագրողների դեմ հանցագործությունների 90 տոկոսն անպատիժ է մնում. ՅՈՒՆԵՍԿՕ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Ամբողջ աշխարհում սպանված լրագրողների թիվը 2019 թվականին գրեթե կրկնակի նվազել է և վերջին 10 տարում ամենացածրն է: Այն կազմում է մահվան 56 դեպք՝ 2018 թվականի 99-ի համեմատությամբ», փոխանցում է 1lurer.am-ի:
2010-2019 թվականներին ՅՈՒՆԵՍԿՕ-ն գրանցել է լրագրողների 894 սպանություն, ինչը կազմում է տարեկան միջինը գրեթե 90 սպանություն:
Ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրներում, որտեղ զոհվել է 22 լրագրող։ Երկրորդ և երրորդ տեղերում են Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրներն ու արաբական պետությունները՝ համապատասխանաբար 15 և 10 սպանությամբ։ Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ «լրագրողները ծայրահեղ վտանգների ենթարկվում են ոչ միայն զինված հակամարտությունները լուսաբանելիս, այլև զոհ են դառնում տեղի քաղաքական գործիչների արարքները, կոռուպցիան ու իրավախախտումները հետաքննելիս»:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 12 թեկնածու

Մակրոնի հրահանգով կարգելվի թուրք իմամների մուտքը Ֆրանսիա

Հանրապետությունում դադարեցվել են հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների պարապմունքները

Ստեփանակերտի որոշ դեղատներում խախտումներ են արձանագրվել

Քաղաքացին խաբեության զոհ է դարձել. ԱՀ ոստիկանություն

Համապետական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 14 նախագահի թեկնածու, 2 կուսակցությունների դաշինք և 10 կուսակցություն

Իրանը հայտնել Է կորոնավիրուսով վարակման երեք նոր դեպքի մասին

Արցախցի երիտասարդին անհրաժեշտ է ֆինանսական աջակցություն բուժման ծախսերը հոգալու համար

Գորիս-Սիսիան ավտոճանապարհահատվածը փակ է. ԱԻՊԾ

Search