Artsakhpress

Միջազգային

Թալիշներն որպես «թնդանոթի միս» ադրբեջանական բանակում

Թալիշներն որպես «թնդանոթի միս» ադրբեջանական բանակում:

Թալիշներն որպես «թնդանոթի միս» ադրբեջանական բանակում

Թալիշներն որպես «թնդանոթի միս» ադրբեջանական բանակում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ2020 թվա­կա­նի հուն­վա­րի 14-ին Լենքորանում բնակվող ազգությամբ թալիշ, Ադրբեջանի քաղաքացի Միրնաիբ Ջաբարովը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Հայաստանի և Արցախի շփման գծին մոտ գտնվող ադրբեջանական զորամասերում առկա «էթնիկ պատկերի» մասին:  Համաձայն Ջաբարովի գրառման, առաջնագծում մարտական հերթապահությունում բացառապես ընդգրկված են ազգությամբ թալիշ զինվորները:
Միանգամայն ակնհայտ է, որ Ադրբեջանում մշտապես և ամեն ժամ խախտվում են բնիկ ժողովուրդների և ազգային փոքրամասնությունների իրավունքները։ Պաշտոնական Բաքվի ներքին քաղաքականության հիմնական ուղղություններից է Ադրբեջանի էթնիկ փոքրամասնությունների ձուլումը կամ դուրս մղումը պետությունից։ Վերջին տարիներին զանգվածային ճնշումների հետևանքով Ադրբեջանից հեռացել է ավելի քան 300 հազար թալիշ: Ադրբեջանում պաշտոնապես արգելված է «Թալիշ» անվանումը: Ոչնչացվում են Թալիշ ժողովրդի հետ կապված պատմական փաստաթղթերն ու աղբյուրները, պետական մակարդակով արգելված է թալիշների պատմության ու մշակույթի ուսումնասիրությունը:
Առաջնագծում զինվորների մեծամասնությունը կազմում են Ադրբեջանի էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչներ, որոնք առանց զին­ վորական պատ­րաստության համապատասխան պարապմունքներ անցնելու ընդգրկվում են մարտական հերթապահության: Առաջնագծում թալիշների առկայությունը խոսում է էթնիկ փոքրամասնությունների  ձուլման Բաքվի լուրջ մտադրությունների մասին: Ակնհայտ է, որ Ադրբեջանի ղեկավարությունը ռազմական գործողությունների վերսկսման դեպքում նախ կփորձի երկիրը «մաքրել էթնիկ փոքրա­մասնություններից, հատկապես թալիշներից:
Համացանցում Ադրբեջանցի օգտատերերի կողմից լայնորեն քննարկվում է թալիշների Ադրբեջանում կեցության հարցը: Ադրբեջանցիները սերմանում են ատելություն և անհանդուրժողականություն մթնոլորտ թալիշների նկատմամբ հետևյալ ոճի գրառումներով՝ օրինակ, «եթե Ադրբեջանում բնակվող էթնիկ փոքրամասնություններին դուր չի գալիս Ադրբեջանի վիճակը, թող լքեն երկիրը», «նրանց ոչ ոք չի ստիպում մեզ հետ ապրել», տհասներ, ձեզ թվում է, որ հայերը մեզնից լավ են վերաբերվում ձեզ, որ դուք նրանց պաշտպանում եք» և այլն:
Չնայած, որ Ադրբեջանում պետական մակարդակով իրականացվում է էթնիկ փոքրա­մասնությունների զտման և դուրսմղման քաղաքականություն, այնուա­մենայնիվ բռնապետական իշխանության ներքո գտնվող ներկայիս Ադրբեջանի էթնիկ փոքրամասնությունների համար ազատ ու անկախ Արցախի օրինակը մնում է անվերջ ոգևորության աղբյուր և հուսադրում վերջիններիս, որ ոչ ուշ ապագայում նրանք ևս կունենան անկախ և ազատ հայրենիք:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -51-:


     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 12 թեկնածու

Մակրոնի հրահանգով կարգելվի թուրք իմամների մուտքը Ֆրանսիա

Համապետական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 14 նախագահի թեկնածու, 2 կուսակցությունների դաշինք և 10 կուսակցություն

Քաղաքացին խաբեության զոհ է դարձել. ԱՀ ոստիկանություն

Պայմանագրային զինծառայող է զոհվել

Արցախցի երիտասարդին անհրաժեշտ է ֆինանսական աջակցություն բուժման ծախսերը հոգալու համար

Կասպից ծովն առափնյա հատվածներում կարմրել է

Գորիս-Սիսիան ավտոճանապարհահատվածը փակ է. ԱԻՊԾ

2020 թ-ի հուլիսի 1-ից Արցախի հետ բջջային կապի ռոումինգ ծառայության սակագները դարձյալ կնվազեն

Search