Artsakhpress

Հասարակական

«Թուֆենկյան» հիմնադրամը շարունակում է կյանքի կոչել ազատագրված տարածքների վերաբնակեցմանն աջակցող ծրագրերը

«Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամը 2019 թվականին իր ծրագրերը շարունակել է հիմանակնում երկու ոլորտներում՝ վերաբնակեցման և տնտեսական զարգացման:

«Թուֆենկյան» հիմնադրամը շարունակում է կյանքի կոչել ազատագրված տարածքների վերաբնակեցմանն աջակցող ծրագրերը

«Թուֆենկյան» հիմնադրամը  շարունակում է  կյանքի  կոչել  ազատագրված    տարածքների  վերաբնակեցմանն աջակցող  ծրագրերը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրուցյում ասել է «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի արցախյան ծրագրերի ղեկավար Հուսիկ Սարգսյանը՝ նշելով, որ իրենց կառույցը Քաշաթաղի շրջանի Մոշաթաղի և հարակից համայնքների զարգացման միտված 2016-2019 թվականների համար մշակել էր ծրագիր, իսկ 2019 թվականինը՝ հնգամյա, որը կիրականացվի Միջնավանում և հարակից տարածքներում՝ Ալաշկերտ, Մուշ, Վան գյուղերում և Կովսական քաղաքում:

«Վերաբնակեցման ծրագրի շրջանակներում մենք, համագործակցելով Քաշաթաղի շրջվարչակազմի հետ, 2019 թվականին կառուցել ենք 4 բնակարան, ինչպես նաև Մոշաթաղում աջակցել ենք համայնքային կենտրոնի և հարակից տարածքը բարեկարգելուն, մանկապարտեզը, բուժկետը, խաղահրապարակը կառուցելուն: Տանձուտ համայնքում վերակառուցել և շահագործման ենք հանձնել դպրոցը: Տարվա ընթացքում վերբնակիչներին տրամադրել ենք մոտ 160 մեղվաընտանիք: «Աջակցություն հաշմանդամ ազատամարտիկներին» ծրագրի շրջանակներում, որը մեկնարկել է 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո, մինչ այսօր աջակցել ենք 15 ընտանիքի, որոնք բնակվում են հանրապետության տարբեր շրջաններում: Դրանք այն ընտանիքներն են, որոնք ունեն բնակարանների բարելավման անհրաժեշտություն: Տնտեսական զարգացման ծրագրի շրջանակներում Առաջամուղ համայնքում ունենք 5 հա նռան այգի, իսկ Երիցվանք, Վան և Միջնավան տարածքներում՝ արքայանարջի և նռան»,-մասնավորապես ասել է Հ. Սարգսյանը:

Խոսելով 2020 թվականի ընթացքում իրականացվելիք աշխատանքների մասին՝ մեր զրուցակիցը տեղեկացրել է, որ Քաշաթաղի շրջանում կյանքի են կոչվելու մի շարք ծրագրեր, այդ թվում՝ ձեռք է բերվելու գյուղատնտեսական տեխնիկա, որն օգտագործվելու են այգիներում, ինչպես նաև իրականացվելու են տնտեսական ծրագրեր՝ համապատասխան ուսումնասիրություններից հետո:

«Վերջերս Բոստոնում կազմակերպել ենք մի շարք ծրագրերի համար անհրաժեշտ ֆոնդի հայթայթման աշխատանքներ. հավաքագրված գումարները կուղղվեն Վանի դպրոցի վերանորոգման աշխատանքներին: Կրթօջախի երկրորդ հարկն ամբողջությամբ կվերանորոգվի, իսկ առաջին հարկում կլուծվեն սանհանգույցի հարցերը: Վան համայնքում ունենք մի քանի բնակարանների վերանորոգման համար հաստատված գումար: Հանրային այգու կառուցման նպատակով ձեռք ենք բերել համաձայնություն: Մեր աշխատանքների շուրջ 80-90 %-ն իրականացվում է Քաշաթաղում, քանի որ հիմնադրամի նպատակը հենց ազատագրված տարածքների վերաբնակեցմանն աջակցելն է: Մշակման փուլում է քաղաքացիական հասարակության աջակցության ծրագիրը: Հանդիպումներ ենք ունենում հասարակության հետ՝ հասկանալու համար, թե որ ոլորտում է անհրաժեշտ մեր աջակցությունը: Եթե արդյուքնում կարողանանք մշակել հստակ ծրագիր, այն անպայման կյանքի կկոչենք»,-ավելացրել է Հ. Սարգսյանը:

Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -42-:

     

Քաղաքական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Պետնախարարը դրամական աջակցության տրամադրման գործընթացում առկա խնդիրներին նվիրված խորհրդակցություն է հրավիրել

Ադրբեջանը թույլ չի տալիս Շուշիից հանել 1500–ից ավելի արվեստի գործերն ու բացառիկ նմուշները

Արցախի պետական ծառայողական թանկարժեք մեքենաները բաց աճուրդի կդրվեն. Արտակ Բեգլարյան

Հրապարակվել են Հայաստանի քաղաքացիների համար Ռուսաստան մուտք գործելու կանոնները

Արտակ Բեգլարյանը մեկնաբանել է պատերազմի ժամանակ Հանրապետությունից բացակայած պաշտոնյաներին աշխատանքից ազատելու հարցը

«Մոսկվան չի պատրաստվում ճանաչել ԼՂ անկախությունը և այն ընդգրկել ՌԴ կազմում»․ Լավրով

Արցախում բնակվարձերի փոխհատուցման չափը կազմում է մինչև 80 հազար դրամ

Հրապարակվել են Արցախի շրջանների ներկայացուցիչների հեռախոսահամարները

Հայաստանում գտնվող Արցախի գործազուրկ քաղաքացիների ժամանակավոր զբաղվածության ծրագրերի դիմումներն արդեն ընդունվում են

Search