Artsakhpress

Քաղաքական

Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի փետրվարի 26-ին. քվեաթերթիկները կկազմվեն վիճակահանությամբ

Թեկնածուների, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների գրանցման համար փաստաթղթերը ԱՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու ժամկետ է սահմանվել փետրվարի 5-ից մինչև փետրվարի 15-ի ժամը 18:00-ն ընկած ժամանակահատվածը:

Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի փետրվարի 26-ին. քվեաթերթիկները կկազմվեն վիճակահանությամբ

Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի փետրվարի 26-ին. քվեաթերթիկները կկազմվեն վիճակահանությամբ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր կայացած ԱՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստի ժամանակ ասել է ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը: Նրա խոսքով՝ ԿԸՀ-ում թեկնածուների և կուսակցությունների ընտրական ցուցակների գրանցումը կկատարվի փետրվարի 15-ից մինչև փետրվարի 25-ի ժամը 18:00-ն:

«Նախընտրական քարոզչության պաշտոնական մեկնարկը կտրվի փետրվարի 26-ին և կշարունակվի մինչև մարտի 29-ի ժամը 24:00-ն: Նոր օրենսդրությամբ թեկնածուների, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների անվանումների հերթականությունը քվեաթերթիկում որոշելու և նշելու համար կանցկացվի վիճակահանություն, որի արդյունքներով ֆիքսված թվերի հերթականությունը կպահպանվի ամբողջ ընտրական գործընթացի ընթացքում՝ անկախ նրանից՝ ընթացիկ ինքնաբացարկներ կլինե՞ն, թե՞ ոչ: Վիճակահանությունը կիրականացվի թեկնածությունների գրանցման վերջին օրը՝ փետրվարի 25-ին: Նիստը բաց է լինելու լրագրողների, թեկնածուների, նրանց լիազոր ներկայացուցիչների, վստահված անձանց համար»,- ավելացրել է Ս. Արզումանյանը:

Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -36-:

     

Քաղաքական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Պետնախարարը դրամական աջակցության տրամադրման գործընթացում առկա խնդիրներին նվիրված խորհրդակցություն է հրավիրել

Ադրբեջանը թույլ չի տալիս Շուշիից հանել 1500–ից ավելի արվեստի գործերն ու բացառիկ նմուշները

Արցախի պետական ծառայողական թանկարժեք մեքենաները բաց աճուրդի կդրվեն. Արտակ Բեգլարյան

Հրապարակվել են Հայաստանի քաղաքացիների համար Ռուսաստան մուտք գործելու կանոնները

Արտակ Բեգլարյանը մեկնաբանել է պատերազմի ժամանակ Հանրապետությունից բացակայած պաշտոնյաներին աշխատանքից ազատելու հարցը

«Մոսկվան չի պատրաստվում ճանաչել ԼՂ անկախությունը և այն ընդգրկել ՌԴ կազմում»․ Լավրով

Արցախում բնակվարձերի փոխհատուցման չափը կազմում է մինչև 80 հազար դրամ

Հրապարակվել են Արցախի շրջանների ներկայացուցիչների հեռախոսահամարները

Հայաստանում գտնվող Արցախի գործազուրկ քաղաքացիների ժամանակավոր զբաղվածության ծրագրերի դիմումներն արդեն ընդունվում են

Search