Artsakhpress

Քաղաքական

Բաքվի հայ բնակչության զանգվածային ջարդերի 30-րդ տարելիցին նվիրված՝ Խորհրդարանում կազմակերպվել է քննարկում

Բաքվի հայ բնակչության զանգվածային ջարդերի 30-րդ տարելիցին նվիրված՝ Խորհրդարանում այսօր կազմակերպվել է քննարկում:

Բաքվի հայ բնակչության զանգվածային ջարդերի 30-րդ տարելիցին նվիրված՝ Խորհրդարանում կազմակերպվել է քննարկում

Բաքվի հայ բնակչության զանգվածային ջարդերի 30-րդ տարելիցին նվիրված՝ Խորհրդարանում կազմակերպվել է քննարկում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ քննարկմանը ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ասել է, որ հունվարի 18-ին Երևանում կայացել է ԱՀ և ՀՀ Ազգային ժողովների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հատուկ նիստ՝ նվիրված Բաքվի հայ բնակչության զանգվածային ջարդերի 30-րդ տարելիցին:
Խորհրդարանի ղեկավարը նշել է, որ այն, ինչ 30 տարի առաջ տեղի է ունեցել Բաքվում, պատմական օրացույցի ամենատխուր էջերից մեկն է: Ա. Ղուլյանի խոսքով՝ այդ օրերին տեղի ունեցածը հայերի համար դարձել է կարևոր քաղաքական փորձություն:
Քննարկմանը ներկա ամերիկահայ գրող, մարդկանց իրավունքների պաշտպան, Ադրբեջանից հայ փախստական, Բաքվի ջարդերը վերապրած Աննա Աստվածատուրյան Թերքոթը կարծում է, որ եթե այսօր մոռացվի այն, ինչ կատարվել է Բաքվում, դա կարող է կրկնվել:
«Ինձ համար ողբերգություն է այն, որ իմ հարազատներն ապրում են աշխարհի տարբեր երկրներում և խոսում են տարբեր լեզուներով: Բաքվում մենք ոչ միայն կորցրեցինք մեր տունն ու հարազատներին, այլև ավելին, որը, ցավոք, այսօր չենք կարող հետ բերել: Ես ինձ միշտ զգում եմ որպես փախստական: Եզակին, երբ ես ինձ զգում եմ տանը, այն ժամանակ է, երբ այցելում եմ Արցախ»,- ասել է Աննա Աստվածատուրյան Թերքոթը:
Անդրադառնալով Բաքվի հայ բնակչության զանգվածային ջարդերին՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, քաղաքագետ Ալեքսանդր Մանասանն ասել է, որ կատարվածի նախապատմությունը սկսվում է դեռևս 1828 թվականից և շարունակվում մինչև 1918 թվականը: Քաղաքագետը կարծում է, որ այն բանաձևը, թե իբրև հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել միայն 1915 թվականին, ճշգրիտ չէ, ինչն էլ հանգեցնում է նրան, որ պատմության մեջ տարբեր դեպքեր վերագրում են որպես կոտորած:
Քննարկմանը ներկաները բանախոսներին են ուղղել մի շարք հարցեր, անդրադարձել Արցախում ապրող փախստականների խնդիրներին:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -56-:

     

Քաղաքական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Պետնախարարը դրամական աջակցության տրամադրման գործընթացում առկա խնդիրներին նվիրված խորհրդակցություն է հրավիրել

Ադրբեջանը թույլ չի տալիս Շուշիից հանել 1500–ից ավելի արվեստի գործերն ու բացառիկ նմուշները

Արցախի պետական ծառայողական թանկարժեք մեքենաները բաց աճուրդի կդրվեն. Արտակ Բեգլարյան

Հրապարակվել են Հայաստանի քաղաքացիների համար Ռուսաստան մուտք գործելու կանոնները

Արտակ Բեգլարյանը մեկնաբանել է պատերազմի ժամանակ Հանրապետությունից բացակայած պաշտոնյաներին աշխատանքից ազատելու հարցը

«Մոսկվան չի պատրաստվում ճանաչել ԼՂ անկախությունը և այն ընդգրկել ՌԴ կազմում»․ Լավրով

Արցախում բնակվարձերի փոխհատուցման չափը կազմում է մինչև 80 հազար դրամ

Հրապարակվել են Արցախի շրջանների ներկայացուցիչների հեռախոսահամարները

Հայաստանում գտնվող Արցախի գործազուրկ քաղաքացիների ժամանակավոր զբաղվածության ծրագրերի դիմումներն արդեն ընդունվում են

Search