Artsakhpress

Միջազգային

Իսպանիան նոր ռեկորդ Է սահմանել երկիր այցելած զբոսաշրջիկների թվաքանակով

Իսպանիան 2019 թվականին հերթական՝ անընդմեջ յոթերորդ ռեկորդն Է սահմանել երկիր այցելած օտարերկրյա զբոսաշրջիկների թվաքանակով:

Իսպանիան նոր ռեկորդ Է սահմանել երկիր այցելած զբոսաշրջիկների թվաքանակով

Իսպանիան նոր ռեկորդ Է սահմանել երկիր այցելած զբոսաշրջիկների թվաքանակով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախնական գնահատումների համաձայն, անցյալ տարի Իսպանիա Է այցելել 83,7 մլն մարդ: Այդ մասին Մադրիդում կայացած մամուլի ասուլիսում հայտնել Է զբոսաշրջության նախարար Ռեյես Մարոտոն: Նախարարի խոսքով՝ դա 1,2 տոկոսով ավելի Է, քան 2018 թվականին (82,6 միլիոն):
«2019 թվականի նախնական գնահատումները ցուցադրում են Իսպանիայի զբոսաշրջության սեկտորի ուժը, տուրիստական ծախսերի, օտարերկրյա զբոսաշրջիկների հոսքի եւ օդանավակայաններում ուղեւորահոսքի ավելացումը»,-ասել Է Մարոտոն:
Ընդսմին նա զբոսաշրջությունը համարել Է «իսպանական տնտեսության հանգուցային սեկտորը»: Անցյալ տարի զբոսաշրջիկների ամենամեծ աճը դիտվել Է ԱՄՆ-ից (աճը՝ 12,7 տոկոս, 3,3 մլն զբոսաշրջիկ 2019 թվականին) եւ Ասիայի երկրներից (17,6 տոկոս, 7,7 միլիոն):
Ընդ որում՝ տուրիստական հոսքի անկում Է գրանցվել Մեծ Բրիտանիայից (նախանցյալ տարվա համեմատությամբ՝ 1,9 տոկոսով, 18,1 միլիոն) եւ Գերմանիայից (անկումը՝ 2 տոկոս, 11,2 միլիոն): Զբոսաշրջիկների ծախսերն ավելացել են 2,9 տոկոսով եւ հասել 92,3 մլրդ եվրոյի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -54-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search