Artsakhpress

Մշակույթ

Ադրբեջանցի երգչի վարքագծից տուժած Ռուզաննա Մանթաշյանը ներողություն է ակնկալում կազմակերպչից

Օպերային երգչուհի Ռուզան Մանթաշյանը նոր հաղորդագրություն է տարածել` անդրադառնալով Դրեզդենի օպերային թատրոնում փետրվարի 7-ին կայանալիք համերգին` Semper Opernball-ին իր մասնակցության չեղարկմանը՝ ադրբեջանցի օպերային երգիչ Յուսիֆ Էյվազովի՝ հայուհու հետ ելույթից հրաժարվելու պատճառով:

Ադրբեջանցի երգչի վարքագծից տուժած Ռուզաննա Մանթաշյանը ներողություն է ակնկալում կազմակերպչից

Ադրբեջանցի երգչի վարքագծից տուժած Ռուզաննա Մանթաշյանը ներողություն է ակնկալում կազմակերպչից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍՀաղորդագրության մեջ երգչուհու ներկայացուցիչ Ռենե Մասիսը Semper Opernball-ի ղեկավար Հանս-Իոահիմ Ֆրեյին հորդորել է ներողություն խնդրել Ռուզան Մանթաշյանից: Երգչուհին «Ֆեյսբուք»-ի անձնական էջում հրապարակել է Ռենե Մասիսի հայտարարությունն այն մասին, որ նա չի կարող հրապարակել Semper Opernball-ի հետ ունեցած բանակցությունների մասին փաստաթղթերը, որովհետև երկու ընկերությունների կամ կազմակերպությունների միջև բանակցությունների ընթացքում իրականացվող գրագրությունը (էլեկտրոնային փոստ, նամակներ, և այլն) կրում են գաղտնի բնույթ և ենթակա չեն հրապարակման:
Մանթաշյանի ներկայացուցիչը, պատասխանելով Semper Opernball-ի ղեկավար Հանս-Իոահիմ Ֆրեյի հունվարի 15-ին տարածած մամուլի հաղորդագրությանը, նշել է, որ Ֆրեյը  համառորեն շարունակում է իր տեսակետն արտահայտել զանգվածային լրատվամիջոցների միջոցով` չցուցաբերելով ճկունություն ու մնալով իր կարծիքին:

«Մենք ստիպված ենք դիմելու հաղորդակցության նույն եղանակին` ձեզ պատասխանելու նպատակով: Ձեր հոդվածում դուք, կարծես թե, միտումնավոր խառնում եք տարբեր խնդիրներ` փաստերը խեղաթյուրելու համար:

Դուք նաև միտումնավոր կերպով փորձում եք խրթին ձևով բացատրել արվեստի ոլորտում ներգրավված կազմակերպությունների աշխատանքի եղանակները: Ձեր հոդվածի բովանդակության մեջ տարբերակման ենթակա երկու բան կա: Մի կողմից, խոսքը SemperOpernball-ի մարդկային ու մշակութային արժեհամակարգի մասին է:

Դուք կարևորում եք ձեր նախորդ միջոցառումներին բոլոր ազգերը ներկայացնող կատարողների, այդ թվում` հայերի մասնակցությունը: Մենք երբեք չենք վիճարկել այս իրողությունը, մենք նույնիսկ բացահայտ կերպով ողջունել ենք այն հունվարի 14-ի մեր մամլո հաղորդագրության մեջ: Ինչպես տեսնում եք, այս առումով մենք չենք վիճարկում ձեր ու SemperOpernball-ի հեղինակությունը: Մյուս կողմից, առկա է հակասություն, որը ծագել է պարոն Էյվազովի կողմից տիկին Մանթաշյանի հետ «քաղաքական դրդապատճառներով» ելույթ ունենալուց հրաժարվելու հետևանքով, ինչը հանգեցրեց մեր կատարողի հետ ձեռք բերված պայմանավորվածության չեղարկմանը»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Մանթաշյանի ներկայացուցչը գրում է, որ կարելի է մտածել, որ Ֆրեյը ստիպված է եղել դա անել իր հրավիրյալ կատարողի անդրդվելի դիրքորոշման պատճառով:
«Սա ձեր ցանկությունը չէ, սակայն փաստն այն է, որ Ռուզան Մանթաշյանի մասնակցությունը նախագծում չեղարկվել է: Լավագույն դեպքում դուք առնվազն պետք է ներողություն խնդրեիք տիկին Մանթաշյանից: Այդ դեպքում մենք կփորձեինք հարթել ստեղծված տհաճ իրավիճակը: Դուք անգամ հարկ չհամարեցիք անձնական կապ հաստատել: Փոխարենը, հունվարի 15-ի ձեր մամուլի հաղորդագրության մեջ գոռոզ ու վիրավորական կերպով մերժում եք մեր դիրքորոշումը պաշտպանելու նպատակով մեր կողմից բերվող կոնկրետ փաստարկները:

Նման քայլով արդյոք  ցանկանո՞ւմ եք, որ մենք լրացուցիչ քայլ կատարենք ու այս վեճը տեղափոխենք այլ հարթակ»,-այս հարցադրումով ավարտվում է հաղորդագրությունը:
Հունվարի 13-ին համացանցում լուրեր էին տարածվել այն մասին, որ ազգությամբ ադրբեջանցի օպերային երգիչ Յուսիֆ Էյվազովը «քաղաքական նկատառումներից ելնելով»՝ հրաժարվել է ելույթ ունենալ հայուհի սոպրանո Ռուզան Մանթաշյանի հետ: Երկու արտիստները պետք է միասին հանդես գային փետրվարի 7-ին Semper Opernball-ին:
Ավելի ուշ ադրբեջանցի երգիչն Ինստագրամի իր էջում նշել էր, իբր, այդ լուրը սուտ է: Նա հրապարակել էր SemperOpernball-ի հաղորդագրությունն այն մասին, որ օպերային թատրոնն ընդհանրապես պայմանագիր չի կնքել Ռուզան Մանթաշյանի SempernOperball-ում ելույթ ունենալու վերաբերյալ։ Սակայն դեռ դեկտեմբերին մամուլի հաղորդագրություն էր տարածվել, որում սպասվող ելույթներում նշված է եղել նաև Ռուզան Մանթաշյանի անունը: 
Իսկ վերջնական պայմանագիրը կնքված չի եղել միայն այն պատճառով, որ բանակցությունները դեռ չէին ավարտվել, սակայն երգչուհու մասնակցության մասին պայմանավորվածությունն արդեն ձեռք էր բերվել:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -47-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 12 թեկնածու

Սամվել Բաբայանի գրասենյակը կեղծ հայտարարություն է տարածել. պարզաբանում

Արցախում երկու զինծառայող է զոհվել

Դատարանը հրապարակեց Սամվել Բաբայանի դատական գործով որոշումը

Սամվել Բաբայանի ղեկավարած կուսակցությունը կսատարի Մասիս Մայիլյանի թեկնածությունը

Ստեփանակերտում կկառուցվի նոր, իր չափերով գուցե ամենամեծ բնակելի թաղամասը. Արայիկ Հարությունյան

Համապետական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 14 նախագահի թեկնածու, 2 կուսակցությունների դաշինք և 10 կուսակցություն

Ստեփանակերտ-Երևան երկկողմանի ճանապարհները փակ են. ԱԻՊԾ

Աջակցում ենք նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանին. ավելի քան մեկ տասնյակ հասարակական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ

Search