Կուբայում անցկացվել են 15 նահանգապետների և փոխնահանգապետների առաջին ընտրությունները՝ 1959թ. հեղափոխության հաղթանակից հետո:
Կուբայում 60 տարվա մեջ առաջին անգամ նահանգապետի ընտրություն է անցկացվել
«Կեսօրին Կուբայի ընտրական հանձնաժողովը Կուբայի ժողովրդական իշխանության խորհրդարանի պաշտոնական կայքում հաղորդել է, որ քվեարկությանը մասնակցել է ընդհանուր առմամբ ժողովրդական իշխանության քաղաքային ժողովի 12,244 ներկայացուցիչ, 12,203 քվեաթերթիկ համարվել է վավեր»,- ասված է հաղորդագրության մեջ: