Ասկերանի շրջանի Խաչմաչ և Կարմիր գյուղ համայնքների 7 ընտանիքներ երեխա ունենալու կապակցությամբ հերթական անգամ 1000-ական ԱՄՆ դոլլար դրամական աջակցություն են ստացել Հարությունյան ընտանիքի կողմից:
Խաչմաչի և Կարմիր գյուղի նորածինների 7 ընտանիքներ 1000-ական ԱՄՆ դոլլար դրամական աջակցություն են ստացել բարերարից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Հարությունյան ընտանիքի ներկայացուցիչ Նորայր Հարությունյանն այցելել է Խաչմաչ և Կարմիր գյուղ համայնքներ և տեղերում ընտանիքներին հանձնել դրամական պարգևները:
Ն. Հարությունյանի խոսքով՝ երազանք է, որ գյուղերում այնքան երեխաներ ծնվեն, որ նոր դպրոցներ կառուցելու անհրաժեշտություն առաջանա:
Մեզ հետ զրույցում Խաչմաչի բնակչուհի Ալվինա Հարությունյանն ասել է, որ ծրագրից օգտվում է երկրորդ անգամ և գումարն օգտագործելու է ընտանիքի սոցիալական վիճակը կայունացնելու համար:
«Խաչմաչ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Սերոբ Մնացականյանի խոսքով էլ մինչև ծրագրի իրականացումը գյուղի վիճակն այնքան էլ գոհացուցիչ չէր:
«Լինում էին տարիներ, երբ, ընդհանուր առմամբ, ծնունդներ չէին գրանցվում, բայց ինչ Հարությունյան և Կարապետյան ընտանիքները ծնելիության աճին միտված բարեգործական ծրագրեր են իրականացնում համայնքում, 2012 թվականից մինչև 2019 թվականն ընկած ժամանակահատվածում գյուղում ծնվել է 38 երեխա՝ 2018թ.-ին գրանցվել է 5, իսկ 2019 թ.-ին՝ 6 ծնունդ: