Artsakhpress

Սփյուռք

Շահան Գանտահարյանը նկատում է Բեյրութում ցույցերի ոճի կտրուկ փոփոխություն

«Ազդակ»  թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը վերջին օրերին նկատում է բեյրության ցույցերի ոճի կտրուկ փոփոխություն։

Շահան Գանտահարյանը նկատում է Բեյրութում ցույցերի ոճի կտրուկ փոփոխություն

Շահան Գանտահարյանը նկատում է Բեյրութում ցույցերի ոճի կտրուկ փոփոխություն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Շահան Գանտահարյանը նշեց, որ լիբանանյան ցույցերի ձեւափոխումը խաղաղից ոչ խաղաղ բնույթի բանաձեւումով չի սահմանափակվում միայն։
«Մինչեւ վերջին օրերին դրամատների կամ վաճառատների ցուցափեղկերի քանդումն ու իրավապահ մարմինների ուղղությամբ զանգվածային քարկոծումները, գործողությունները ընդհանրապես հատկանշվում էին խաղաղ, քաղաքակիրթ բնույթի եւ ներկա հեղափոխությունների համար օրինաչափ նկատվող միջոցների կիրառումով: Բողոքի գործողությունները ներկայիս ունեն մի քանի ուղղություն: Գործադուլի, երթերի, հավաքների, հետեւաբար սահմանադրական կարգի հարգումով հատկանշվող գործողություններ: Երկրորդ, Ճանապարհների փակում, ազատ տեղաշարժի արգելակում եւ մայրուղիների վրա անիվների հրկիզում եւ այդ բոլորի միջոցով բնականոն կյանքի սառեցում կամ պետական ու հասարակական կյանքի անդամալուծում: Երրորդը` խուլիգանական ակտերով բնորոշվող հարձակում` պետական հաստատությունների, կենտրոնական բանկի եւ մասնավոր դրամատների դեմ։ Այս վերջինը ընդհանրապես շուքի մեջ է թողել առաջին երկու ուղղությունները եւ, բախումնային իրավիճակներ ստեղծելով, գրավել  ոչ միայն տեղական եւ շրջանային, այլ նաեւ միջազգային լրատվադաշտի ուշադրությունը»,- նշեց Գանտահարյանը:
Նա ընդգծեց, որ բողոքի նման ոճի գործողությունները այժմ թիրախավորել են խորհրդարանը, ինչը պարզ  է դարձնում, որ նման գործողություններ հրահրողների նպատակը կենցաղայինից, քաղաքացիականից, սոցիալական խնդիրներից հեռու է գնում  եւ նպատակադրել է արմատական համակարգային փոփոխություն, որի համար դիմվում է ծայրահեղ միջոցների։
«Մինչ քաղաքական գործիչները հնչեցնում են խորհրդարանի անդամների հրաժարման կոչեր  կառավարությունից հետո  լուծարված տեսնելու համար նաեւ օրենսդիրը, հանգուցալուծումը այս պահի դրությամբ չի երեւում։ Անգամ կառավարության կազմությունը պարզապես թայմ աութի իրավիճակ կարող է ստեղծել։ Տարածաշրջանի գլխավոր խաղացողների մոտ են պահվում դեպի հանգուցալուծում առաջնորդող փակ դռների բանալիները»,- ասաց Գանտահարյանը։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -22-:

     

Քաղաքական

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական և ֆինանսական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության շրջանում անչափահասների կարիքները բավարարելու համար։

«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հերթական ֆինանսական աջակցությունն է ցուցաբերել Լիբանանի հայ կրթական հաստատություններին` Լիբանանի հայ համայնքին տրամադրվող շարունակական օգնության ծրագրի շրջանակում:

Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին

Հայաստանի Հանրապետությունը մարդասիրական օգնություն կուղարկի Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված, ծանր սոցիալ-տնտեսական վիճակում հայտնված բնակիչներին։

Հայաստանում աշխատանքի է տեղավորվել ԼՂ-ից տեղահանված շուրջ 12 հազար անձ

Հայաստանում աշխատանքի են ընդունվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բավականին մեծ թվով անձինք։

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search