Թրամփը մտադիր է խստացնել վիզայի տրամադրման կանոններն այն օտարերկրացիների համար, որոնք ԱՄՆ են ժամանում ամերիկյան քաղաքացիության համար երեխաներ ունենալու նպատակով
Սպիտակ տունը մտադիր է ինքնաբերաբար ամերիկյան քաղաքացիություն ստանալու նպատակով ԱՄՆ տեղափոխվող և այնտեղ ծննդաբերող օտարերկրացի կանանց համար խստացնել վիզայի տրամադրման կանոնները, հայտնում է Axios պորտալը` հղում տալով նախագահական վարչակազմի ներկայացուցիչների հայտարարություններին:
Թրամփը մտադիր է խստացնել վիզայի տրամադրման կանոններն այն օտարերկրացիների համար, որոնք ԱՄՆ են ժամանում ամերիկյան քաղաքացիության համար երեխաներ ունենալու նպատակով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ծնվելու իրավունքով քաղաքացիության տրամադրումը երաշխավորվում է ԱՄՆ սահմանադրության 14-րդ լրացումով: Այս դրույթը նախագահ Դոնալդ Թրամփը «բացահայտ ծիծաղելի» է համարել, հայտնում է Tert.am-ը:
«Փոփոխությունները կօգնեն լուծել ազգային անվտանգության հետ կապված հարցերը և «ծննդային զբոսաշրջության» հետ կապված իրավունքի կիրառման ռիսկերը, ինչպես, օրինակ, այդ ոլորտում քրեական գործունեությունը»,- լրատվամիջոցին հայտնել են Սպիտակ տնից:
Տեղեկությունների համաձայն` կփոխվեն զբոսաշրջային և գործնական նպատակներով կարճաժամկետ մեկնման համար դիմած անձանց В տեսակի վիզաների տրամադրման կանոնները:
Պետդեպարտամենտի աշխատակիցները կկարողանան մերժել փաստաթղթի տրամադրումը, եթե կարծեն, որ դիմողը երեխայի համար քաղաքացիություն ստանալու նպատակով է ծրագրում մուտք գործել երկիր:
Թրամփի վարչակազմը կարծում է, որ վիզա տրամադրող մասնագետները համապատասխան որակավորում ունեն` դիմողների նման մտադրությունները կռահելու համար:
Ներգաղթի հետազոտությունների կենտրոնի համաձայն` ԱՄՆ-ում տարեկան մոտ 33 հազար օտարերկրացի երեխա է ծնվում:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -23-: