Artsakhpress

Հասարակական

Սոթք-Քարվաճառ ճանապարհն ու Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է, մյուս մեքենաների համար՝ դժվարանցանելի

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 20-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Սոթք-Քարվաճառ ճանապարհն ու Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է, մյուս մեքենաների համար՝ դժվարանցանելի

Սոթք-Քարվաճառ ճանապարհն ու Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է, մյուս մեքենաների համար՝ դժվարանցանելի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը փակ են բեռնատարների, դժվարանցանելի՝ մյուս ավտոմեքենաների համար:
Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Տավուշի մարզի Իջևան և Նոյեմբերյան քաղաքներում տեղում է ձյուն:
Սյունիքի մարզի Գորիս քաղաքում, «Մեղրու սար» կոչվող հատվածում և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին առկա է մառախուղ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -14-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search