ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի խոսքն այն մասին, որ լիբիացիներն առանց արտաքին միջամտության պետք է որոշեն իրենց երկրի ապագան, շատ նման է ՌԴ արտգործնախարարության դիրքորոշմանը։
Զախարովան ասել է, որ Պոմպեոյի խոսքերը կարծես ՌԴ ԱԳՆ կայքից վերցված լինեն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին գրում է Panorama.am-ը։
«Կարծես ամերիկացի գործընկերները դա վերցրել են ՌԴ ԱԳՆ կայքից։ Հենց այդպիսի խոսքերով ենք մենք կոչ արել հնարավորություն տալ լուծելու Իրաքի, Կոսովոյի, «արաբական գարնան», Սիրիայի և միջազգային շատ այլ ճգնաժամեր։ Եվ, որպես կանոն, այդ կոչերը հասցեագրված էին Վաշինգտոնին»,-նշել է Զախարովան Ֆեյսբուքի իր էջում։
Ավելի վաղ Պոմպեոն թեմայի շուրջ գրել էր Թվիթերի իր էջում։