Artsakhpress

Քաղաքական

Արցախում ստեղծվել է նոր կուսակցություն. կայացել է հիմնադիր համագումարը

Այսօր՝ հունվարի 19-ին, Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում կայացել է «Արցախի ազատություն» կուսակցության հիմնադիր համագումարը:

Արցախում ստեղծվել է նոր կուսակցություն. կայացել է հիմնադիր համագումարը

Արցախում  ստեղծվել  է   նոր   կուսակցություն.  կայացել  է հիմնադիր   համագումարը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի   թղթակցի  հաղորդմամբ՝  կուսակցության  հիմնադիր   համագումարին  հնչել է    հիմնը, որից  հետո    հաստատվել  է    օրակարգը:  Ընտրվել  է  վերահսկիչ   հանձնաժողովի   կազմ, և  կատարվել   գործադիր  մարմնի  ընտրություն: Օրակարգում     ներառված  էր  նաև  կուսակցության   նախագահի  և   փոխնախագահի  ընտրության  մասին  հարցը. կուսակցության      նախագահ  է  ընտրվել    Զավեն  Ռուբենյանը, փոխնախագահ՝  Տիգրան  Առստամյանը,  գործադիր  մարմնի  անդամ՝   Տիգրան   Գրիգորյանը:
 
«Արցախի  ազատություն»   կուսակցության փոխնախագահ  Տիգրան  Առստամյանը  բացման    խոսքում   ասել է, որ   նորաստեղծ  կառույցը  անհատական  անդամության  հիման  վրա  ստեղծված  հասարակական   միավորում  է, որն    իր    գործունեությունն   իրականացնում  է  անդամության  կամավորության,    իրավահավասարության, օրինականության, ժողովրդավարության   և  նախաձեռնությունների   ազատ    դրսևորման   սկզբունքներով: Կուսակցությունը   ղեկավարվում  է  ԱՀ  Սահմանադրությամբ, ԱՀ  մյուս  օրենքներով, այլ  նորմատիվ  իրավական   ակտերով  և  կանոնադրությամբ, ինչպես  նաև   կուսակցության  ծրագրով»,-ավելացրել  է  Տ. Առստամյանը:
 
Ներկայացնելով   կուսակցության   նպատակներն  ու  խնդիրները՝  կառույցի  փոխնախագահը   մասնավորապես    ասել   է. «Մեր    նպատակն  է  հասարակության  և    պետության   քաղաքական  կյանքին մասնակցելը: ԱՀ-ում    քաղաքական      շարունակական   սերնդափոխության  իրականացմամբ, երիտասարդության  քաղաքացիական  ներուժի   քաղաքականապես   ամրագրմամբ,  վերջիններիս   համար  գործունեության  ազատ  դաշտի   ստեղծման  միջոցով,  ինչպես  նաև  երիտասարդներին օժտելով  իրական  լծակներով, ռեսուրսներով, կփորձենք   հնարավորություն   ընձեռել  սեփական    գաղափարներն  ու  գիտելիքները  քաղաքականության  և   պետական  կառավարման  ոլորտում  գործնականում  կիրառելու  համար: Կնպաստենք  Արցախում  քաղաքական  մշակույթի  զարգացմանը   և  քաղաքական  մակարդակի   բարձրացմանը: Պայքար  կմղենք կոռուպցիայի   բոլոր    դրսևորումների  դեմ:  Մեր  գործունեության  մեջ   պարտավորվում  ենք  լինել    հետևողական, վճռական, միևնույն   ժամանակ    կշռադատված: Մեր  հիմնական  սկզբունքները  կլինեն  հայոց   պետականության, հայ  ժողովրդի   ինքնիշխանության    և  անվտանգության  ապահովումը, Արցախի  հանրապետության՝  որպես  միջազգային   հարաբերությունների   լիիրավ   սուբյեկտի,   միջազգային  իրավական  ճանաչումը, որին  կհաջորդի   վերամիավորումը  Մայր  Հայաստանին, ինչպես  նաև  հայության   միասնական  ներուժի   իրագործումն՝  ի  շահ   հայ   ժողովրդի  և  հայոց  պետականության»:
 
Համագումարին   ելույթով  հանդես  է եկել  նաև    կուսակցության  գործադիր  անդամ  Տիգրան  Գրիգորյանը:
Կուսակցության   հիմնադիր   համագումարի    վերջում  ելույթով  հանդես  է  եկել  նաև   կառույցի  նախագահ  Զավեն  Ռուբենյանը:
 
Նա  ասել է, որ   կուսակցությունն   իր   գործունեության  գերխնդիրն  է  համարում ԱՀ  անկախ   պետականության  ամրապնդումն  ու  զարգացումը, նրա  տարածքային  ամբողջականությունը, իշխանության  թափանցիկ   գործունեության  և  հաշվետվողականության  ապահովումը, Սփյուռքի  ներուժի   նպատակային   և   արդյունավետ   օգտագործումը  և այլն:
 
Նորաստեղծ  «Արցախի  ազատություն» կուսակցության ղեկավար   Զ. Ռուբենյանը հայտնել  է, որ   2020  թվականին  կայանալիք  նախագահական  և   խորհրդարանական  ընտրություններին     անպայման   մասնակցելու  է,  բայց  թե  ինչ   ձևաչափով, պարզ  կլինի  առաջիկայում:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -27-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 12 թեկնածու

Սամվել Բաբայանի գրասենյակը կեղծ հայտարարություն է տարածել. պարզաբանում

Արցախում երկու զինծառայող է զոհվել

Դատարանը հրապարակեց Սամվել Բաբայանի դատական գործով որոշումը

Սամվել Բաբայանի ղեկավարած կուսակցությունը կսատարի Մասիս Մայիլյանի թեկնածությունը

Ստեփանակերտում կկառուցվի նոր, իր չափերով գուցե ամենամեծ բնակելի թաղամասը. Արայիկ Հարությունյան

Համապետական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 14 նախագահի թեկնածու, 2 կուսակցությունների դաշինք և 10 կուսակցություն

Ստեփանակերտ-Երևան երկկողմանի ճանապարհները փակ են. ԱԻՊԾ

Աջակցում ենք նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանին. ավելի քան մեկ տասնյակ հասարակական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ

Search