Գերմանացի օպերային երգիչն ադրբեջանցի տենորին խնդրել է վերջ տալ հայերի դեմ ատելությանը:
Գերմանացի օպերային երգիչն ադրբեջանցի տենորին խնդրել է վերջ տալ հայերի դեմ ատելությանը
«Սովորաբար ես այսպիսի երևույթները չեմ մեկնաբանում, բայց որպես ծնունդով դրեզդենցի, երաժշտության, արվեստի և ռասիզմին դեմ դեսպան, ստիպված եմ ասել իմ հարգարժան կոլեգա Յուսիֆին, ատելություն չբերել իմ քաղաք կամ որևիցէ մի այլ տեղ: Հնարավորություն ունենալ երաժշտությամբ զբաղվել՝ նշանակում է կամուրջներ կառուցել, այլ ոչ թե դրանք ավերել:
Սիրելի Յուսիֆ, եթե չգիտես, ապա ասեմ քեզ, որ Դրեզդենը ունի պատմական շատ պայծառ, շատ մութ և նաև փառավոր երաժշտական անցյալ: Այս քաղաքը կրկին իր ճանապարհն է հարթում Եվրոպայի և աշխարհի մեծագույն քաղաքներից մեկը դառնալու համար: Հրավիրված լինել այստեղ երգելու և ունկնդրին երջանկացնելու՝ շատ մեծ պատիվ է և առավելություն: Դու պետք է երջանիկ և և հպարտ լինես նրա մի մասնիկը դառնալու համար: Ուզում ես հիշվել որպես արտիստ, ոչ թե Ատելության կրող… քո կոլլեգա՝ Ռենե»:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -24-: