ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ոստիկանները արցունքաբեր գազ, ջրանետ մեքենա են օգտագործում, իսկ ցուցարարները զինված են ծառի ճյուղերով ու քարերով, գրում է Azatutyun.am լրատվական կայքը:
Գնաճի, կյանքի վատ պայմանների պատճառով անցած աշնանը տեղի ունեցած ակցիաները այս շաբաթ վերսկսվել են: Բանկերը սահմանափակել են խնայողություններից օգտվելու քաղաքացիների իրավունքները, որն ավելի է զայրացրել նրանց: Ցուցարարները դրամական բանկոմատներ են ջարդել:
Իրավապաշտպան խմբերի հաղորդմամբ՝ վերջին օրերին տասնյակ ցուցարարներ վնասվածքներ են ստացել՝ ոստիկանների բիրտ գործողությունների հետևանքով: Այսօրվա բախումները տեղի են ունենում խորհրդարանի շենքի մոտ: Քաղաքի կենտրոնում ցուցարարները երթ են անցկացրել:
«Եթե մարդիկ սոված են, նրանք կուտեն իրենց իշխանավորներին», - գրված էր ցուցարարների պաստառի վրա: