Artsakhpress

Հասարակական

Հանրապետության տարածքում անօրեն անտառահատումները կանխելու և վերահսկողություն սահմանելու համար անց են կացվում ստուգումներ

Արցախի 10 հազար քառ./կմ հողային տարածքից «Արցախանտառ» ՊՈԱԿ-ի տարածքը կազմում է 2,51 հազար քառ./կմ:

Հանրապետության տարածքում անօրեն անտառահատումները կանխելու և վերահսկողություն սահմանելու համար անց են կացվում ստուգումներ

Հանրապետության  տարածքում անօրեն անտառահատումները կանխելու և վերահսկողություն սահմանելու համար անց են  կացվում ստուգումներ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ բնապահպանության նախարարության գլխավոր անտառագետ Արմավիր Գևորգյանը՝ նշելով, որ «Արցախանտառ»-ի 251 հազար 317 հա տարածքից 229 հազար 641 հա-ը անտառածածկ է:

Նրա խոսքով՝ 2019 թվականին իրացվել է 99 հազար 595 խոր./մ վառելափայտ՝ այդ թվում 10414 խոր./մ-ն իրացվել է 2018թվականի հատատեղերի մնացորդներց և 8518 խոր./մ-ը՝ որպես գործափայտ: Ա. Գևորգյանը, ներկայացնելով հանրապետության տարածում անօրեն անտառահատումների կանխման միջոցառումները, մասնավորապես ասել է. «Իրավաբանական անձինք և բնակչությունը կարող են իրականացնել անտառահատումներ «Արցախանտառ» ՊՈԱԿ-ի տարածքներում հատկացված հատատեղերում՝ համաձայն գործող օրենքների, իսկ մթերման ժամկետը յուրաքանչյուր տարվա համար կախված է փայտանյութի քանակից և բնակլիմայական պայմաններից, ինչպես նաև ժամկետը կարող է երկարաձգվել առավելագույնը 6 ամսով:1 խոր./մ տեղական սպառման վառելափայտի գինը կազմում է 1500 ՀՀ դրամ, որը վճարվում է տեղամասերում՝ կանխիկ, անտառանյութի բացթողնման անդորրագիրը ստանալու ժամանակ, իսկ Ստեփանակերտ քաղաքում և մասնաճյուղերի կենտրոններում վճարումն իրականացվում է գործող բանկերում: ԱՀ տարածքում անօրեն անտառահատումները կանխելու և վերահսկողություն սահմանելու համար տարին երկու անգամ անց են կացվում ստուգումներ՝ գարնանային և աշնանային, որից հետո ստուգողական ստուգումներ. կատարում ենք նաև արտահերթ ու հանկարծակի ստուգումներ: Անօրեն հատումների դեպքում անտառախախտման արձանագրությունը ներկայացվում է ԱՀ բնապահպանության նախարարությանը, հետագա ընթացքավորման համար»:

Խոսելով առաջիկա ծրագրերի մասին՝ մեր զրուցակիցը մանրամասնել է, որ, 2020 թվականին ներկայացված պլան-առաջադրանքների համաձայն, իրավաբանական անձանց և բնակչությանը փայտանյութով ապահովելու համար բոլոր մասնաճյուղերում պետք է հատկացնել որակյալ հատատեղեր, մատչելի տեղամասերում հնարավորության սահմաններում կատարել թափուկից մաքրում, հրդեհավտանգ ժամանակաշրջանում կատարել շուրջօրյա հերթապահություն հրդեհը կանխելու, իսկ հրդեհի դեպքում՝ շուտ մարելու համար: Ինչպես նաև անձնակազմին ապահովել հակահրդեհային անհրաժեշտ գործիքներով, տրանսպորտով ու հանդերձանքով: Միաժամանակ անտառների առավել հրդեհավտանգ տեղամասերի մերձանտառային հատվածներում մաքրել 4մ լայնությամբ հակահրդեհային մեկուսիչ գոտիներ: Կատարել 10 հա հունական ընկուզենու ծառատունկ և նախորդ տարվա 25 հա-ի հետ միասին կատարել պահանջվող խնամք:

Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -45-:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Պարետի որոշմամբ խստացվել են Արցախ մուտք գործելու պահանջները

Հայտնի են անգլերենի, ֆրանսերենի և ռուսերենի միասնական քննությունների արդյունքները

Ստեփանակերտում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի նոր օջախ

Ճանապարհատրանսպորտային պատահար Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի 8-րդ կիլոմետրին. կան տուժածներ

Ստեփանակերտում և Մարտակերտում հայտնաբերվել են կորոնավիրուսային վարակի նոր օջախներ

Առողջապահության ոլորտում անվճար առաջին ծրագրերը կյանքի են կոչվում. նախագահ Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել

Արայիկ Հարությունյանը հաշմանդամության կարգի տրամադրման խնդիրներին նվիրված խորհրդակցություն է անցկացրել

Ստեփանակերտում հաստատվել է կորոնավիրուսով հիվանդացության 5 նոր դեպք

Արցախում կխստացվեն հակահամաճարակային միջոցները. Արայիկ Հարությունյանը պարետատան նիստին նոր հանձնարարականներ է տվել

Search